«Ռոբին Հուդները» Վիվառոյի հովանավորությամբ օգնում են կարիքավորներին. նախագիծը կմեկնարկի մարտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ի տարբերություն Ռուբին Հուդի՝ մերօրյա հերոսները չե՛ն թալանում հարուստներին և ավարը հանձնում աղքատներին. սիթքոմի հայտնի դերասանները բարեգործություն անելու ավելի ազնիվ և պոզիտիվ ուղղվածություն են որդեգրել:
Ֆելոն և Դելոն այցելում են Հայաստանի մարզերի և Արցախի սահմանամերձ գյուղերի անբարեկարգ դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային օջախներ՝ փորձելով իրենց հատուկ հումորով վերհանել առկա խնդիրները և գտնել դրանց լուծումներ տալուն պատրաստ բարեգործների:
VNews.am-ի հետ զրույցում նոր նախագծի հերոսներից Վահագն Ստեփանյանը նշեց, որ իրենց գաղափարը հնարավոր չէր լինի իրականացնել առանց հովանավորների աջակցության:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վիվառո ընկերությանը, որը հավատաց մեզ և աջակցեց որպես ինֆորմացիոն և գլխավոր հովանավոր: Ուրախ եմ, որ մենք օգնում ենք մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն և դա անում ենք լավատեսական նոտայով»,-ավելացրեց Դելոն:
Նախագիծը կմեկնարկի մարտ ամսից. առաջին սեզոնը, որը բաղկացած է 9 սերիայից, կտևի երեք ամիս: Հաղորդումը կցուցադրվի Վիվառո ընկերության նոր VNews Entertainment ժամանցային հարթակով:
Նշենք, որ նախագծի կայացմանը աջակցել են նաև «Ռոյալ Արմենիա» և Teach For Armenia ընկերությունները:
[embed]https://youtu.be/TLLeTR7GusA[/embed]
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան