Սալվադոր Դալի և VOGUE. մոդայի և արվեստի ամենահաջողված միությունը
VOGUE ամսագիրը համարվում է գլամուրի ու haute couture-ի մարմնացում: Այսօր VOGUE-ը դժվար թե մեկ օր դիմանա, եթե աշխարհի բոլոր համակարգիչների վրա հանկարծ անջատվի Photoshop-ը: Իսկ հեռավոր 1939-ին ֆեշըն-դիկտատուրայի պրոպագանդող ամսագրի շապիկը իր ձեռքով էր անձամբ նկարում Սալվադոր Դալին:
Դալիի արվեստն առհասարակ չէր սահմանափակվում միայն գեղարվեստով: Էպատաժային հանճարը ստեղծում էր թատերական ներկայացումներ, հայտնի ունիվերմագների ցուցափեղկերն էր կահավորում, գովազդային վահանակներ էր նկարում, Դալին նաև գրական ժառանգություն է թողել, քանդակում էր, ոսկերչությամբ զբաղվում, հոլիվուդյան մաստերների պատվերով սցենար գրում (օրինակ` Հիչքոկի «Զմայլվածում» սյուրռեալիստական քնի տեսարանը), գրում էր բալետային պիեսներ ու լիբրետոներ, հորինում էր մոդայիկ կերպաներ ամսագրերի համար: Դալիի կազմած լուքերը զարդարում էին նաև նորաձևության ամսագրերի էջերը: Դալին գործակցում էր Vogue-ի ու Harper Bazar-ի հետ, Playboy-ի ֆոտոշութերի համար տեսարաններ հորինում: Նա սիրում էր ոչ միայն լինել մոդայում, այլ ստեղծել մոդա: Սալվադոր Դալին բարեկամություն էր անում Կոկո Շանելի, Էլզա Սկիապարելլիի հետ:
Հատկապես ուշագրավ էր նրա գործացկությունը Vogue-ի հետ: Առաջին անգամ Դալիի նկարած շապիկով VOGUE-ը հրատարակվեց 1939-ին: Ընդհանուր առմամբ Vogue-ի համար Դալին ստեղծել է 6 սյուրռեալիստական շապիկ:Հատկապես տպավորիչ ու պոպուլյար են Մաո Ցզեդունի դեմքով Մերիլին Մոնրոյի պատկերով շապիկը և 1946-ի դեկտմեբերի համարի «Սուրբ Ծնունդը»:



Կարդա նաև
Տեղի ունեցավ Աշոտ Հայրունիի «Եվրոպային սպասելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Սերունդներ հարաբերությունների, ծնողների և զավակների կապի ու մանկական տրավմաների մասին՝ լատվիական երեք գրողի գործերում (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է Գուրգեն Պետրոսյանի «Իրավունք առանց պատրանքների» գիրքը (թրեյլեր)
Signature Club․ Newmag-ի գրական համայնքն ազդարարում է նոր գրաշրջանի մեկնարկը (թրեյլեր)