ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Դեպի դպրոց» մանկապատանեկան գրքի փառատոնի գլխավոր հովանավոր
08/21/2024
ՎՏԲ-Հայաստան Բանկը newmag հրատարակչության «Երազ» մատենաշարի «Դեպի դպրոց» փառատոնիգլխավոր հովանավորն է։ Բանկը մշտապես աջակցում է երկրի կրթական և մշակութային տարբեր նախաձեռնություններին և նախագծերին։
«Դեպի դպրոց» մանկական գրքի փառատոնի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ նաև որպես փառատոնին ներկայացվող երեք մանկական գրքերից մեկի՝ «Էլեկտրոնիկի արկածները» հայալեզու գրքի գլխավոր գործընկեր։ Եվգենի Վելտիստովի խորհրդային մանկության բեսթսելլեր հանդիսացող «Էլեկտրոնիկի արկածները» գիրքը newmag հրատարակչության ու ՎՏԲ-Հայաստան Բանկի գործակցությամբ առաջին անգամ թարգմանվել ու հրատարակվել է հայերեն լեզվով։
newmag հրատարակչության և Բանկի գործակցությունը սկսվել է մանկական մեկ այլ գրքի հրատարակությամբ։ Կարևորելով հայ գրողների և հայալեզու գրականության զարգացման դերը ժամանակակից իրողության մեջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորեց հայ հայտնի մանկագիր, թարգմանիչ Սաղաթել Հարությունյանի «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» նկարազարդ գրքի վերահրատարակումը, որը 80-ականներին բեսթսելլեր էր։ Այն ՀՀ-ում հրատարակվել է 2 անգամ՝ մինչև 30.000, իսկ ՌԴ-ում՝ 100.000 տպաքանակով:
Newmag Winter Fest 2024-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացավ որպես Գոռ Կարապետյանի՝ առաջնորդության ու հաջողության հասնելու մասին «Պրոակտիվ առաջնորդը» բիզնես-գրքի գլխավոր գործընկեր։
Կարդացեք նաև
- «Երազ» մատենաշարը ներկայացնում է Եվգենի Վելտիստովի ամենահայտնի գիրքը. «Էլեկտրոնիկի արկածները» (թրեյլեր)
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
