ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Շնորհանդես] Newmag-ը ներկայացրեց ամերկահայ գրող Վ

[Շնորհանդես] Newmag-ը ներկայացրեց ամերկահայ գրող Վահան Զանոյեանի գինու մասին թրիլլերը

newmag-y-n

Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ Վահան Զանոյեանի «Անապակ առեղծված» գրքի շորհանդեսը: Գեղարվեստական այս գործը գինեձոն է, որտեղ սերը, ընտանեկան կրքերը, խարդավանքը պտտվում են գինու շուրջ: Այս գիրքը 3 տարի առաջ հրատարակվել է անգլերեն, տարիներ անց Newmag-ը հ

                                                                           

Վահան Զանոյեանի ապրելու և ստեղծագործելու աշխարհագրությունը տարբեր է՝ Հայաստան, Լիբանան, ԱՄՆ, Շվեյցարիա...Թեև վերջին տարիներին էլ ճամփորդում է, բայց բնակության հիմնական վայրը Հայաստանն է, հասցեն՝ Վայոց ձորի գողտրիկ ու փոքրիկ գյուղի իր տաք անկյունը: Ստեղծագործում է պատանի տարիներից, առաջին պատմվածքները լույս են տեսել Լիբանանում. «Գրականությունըմիշտ սերս է եղել: Երկար ժամանակ չեմ գրել, 2010-ին որոշեցի, որ պետք է ճամփորդեմ, գինի խմեմ, Հայաստան գամ ու գրեմ: Նախ գրեցի բանաստեղծությունների երկու գիրք, հետո Դուբայում հանդիպեցի 16 տարեկան մի հայ աղջկա, ով տրաֆիքինգի զոհ էր, նրա մասին երկու գիրք գրեցի»:

   «Անապակ առեղծվածը» գրելու ընթացքը դժվար էրու ծանր: Դրա համար Վահան Զանոյեանը որոշել էր՝ հաջորդ գործը լինելու է կյանքով լի՝ առանց տխուր պատմությունների: Ուսումնասիրելով հայկական գինու պատմությունը, տեսնելով երկրում գինեգործության զարգացումը, վերածնունդը, հենց ադ թեման էլ նրան տարավ դեպի նոր գործ.«Հայաստանում գինու մշակույթը միանգամից զարգացավ, 15 տարի առաջ չունեինք գինի խմելու սովորություն, ընդունված չէր: Հիմա արտադրության, սպառելու, գնահատելու նոր շարժում սկսվեց: Ու ուզում էի անպայման Հայաստանի գինու վերածննդի մասին գրեի»:

 Հետազոտական աշխատանքը երկար տևեց, բայց հաճելի՝ անկեղծանում է Զանոյեանը:Վայելել է.3 տարի համտեսել հայկական բոլոր գինիները, ստուգել սեփական քիմքով, գինեգործների հետ հանդիպել, ընկերացել և գերագույն հաճույքով գրել «Անապակ առեղծվածը»: Գրքի հայերեն թարգմանիչ Անժելա Ղասաբյանի խոսքով, իրեն ևս հաճելի էր աշխատել գրողի հետ ու գործի վրա. «Դժվար էինմիայն բառախաղերը հայերենի վերածել: Անգլերենը սիրում է խաղալ բառերի հետ, սակայն ոչ հայերենը: Բայց նույնիսկ այդ դժվարությունն էր հետաքրքիր: Ես էլ եմ սիրում գինի, ու գիրքը մեծ ինֆորմացիա է պարունակում գինեգործության զարգացման այս նոր շրջանի մասին»:

 Վահան Զանոյեանը «Անապակ առեղծված» գրքում անդրադառնում է հայկական խաղողի տեսակներին: 400 տեսակ խաղողից մեզ հայտնի է միայն 3 տասնյակը, մինչդեռ հայկական լեռնաշխարհը բացառիկ է իր տեսակներով, համերով, բույրերով: Գինեգործության զարգացումը կանխեց նաև խաղողի բացառիկ տեսակների ոչնչացումը: Գիրքը զոն է գինու ու խաղողի մասին՝ ընդգծում է խմբագիր Տաթևիկ Նալբանդյանը. «Պաշտամունք է գինուն, սա ձոն է այն կախարդական փոխակերպմանը, որ տեղի է ունենում խաղողից դեպի գինի: Խաղողագործությունը գրողի համար քաղաքակրթական, փիլիսոփայական, քաղաքական արժեք է: Բազմաթիվ մտքեր է փոխանցում Զանոյեանը գրքում: Քաղաքակրթական այս նվաճումը, որ ունեցել են հայերը, պետք է չկորցնել, դնել արդյունաբերական ռելսերի վրա»

   Ճանապարհորդ, գրող Վահան Զանոյեանի գիրքը ևս մեկ ուղերձ է, որ խաղաղագործությունն ու գինեգործությունը կարող են դառնալ տնտեսության հզորության վերածնունդ: Ֆրանսիացիները, իտալացիներն աշխարհին իրենց գինին ներկայացնում են որպես վաղնջական ժամանակների արժեք, հայերը ևս պետք է պահպանեն այն, ինչը ժամանակին նվաճել են, այսօր էլ զարգացնում են:

  

Կարդացեք նաև

Տարածել