Նոր արարածներ Warcraft խաղից և ֆիլմից. Ճանաչեք նոր սերնդի հերոսներին`օրքերին
_ Հասականալի է, որ Դուք Warcraft-ի երկրպագու եք: Ո՞ր խաղից սկսվեց Ձեր ծանոթությունը այդ տիեզերքի հետ՝ 1990-ականների ստրատեգիաների՞ց, թե՞ Wօrld of Warcraft-ից:
_Սկսել եմ առաջինից՝ Orcs and Humans: Այսինքն, ես ավելի վաղ եմ սկսել, երբ ծանոթացա Blizzard-ի մեկ այլ գործի՝ The Lost Vikings-ին:
_ Հիանալի խաղ էր:
_ Այո, ճիշտ եք: Ստիպում էր մտածել, գլուխկոտրուկներ կային այնտեղ: Ես դրանով շատ տարվեցի, հետո ինչ-որ մեկն ասաց, որ նույն տղերքը մեկ այլ խաղ են ստեղծել, կոչվում է Warcraft: Որոշեցի փորձել ու արագ ներքաշվեցի: Գրեթե նույն ժամանակ թողարկվեց նոր ստրատեգիա: Ստիպված էի ժամանակն ու ուշադրությունը կիսել Command & Conquer-ի և Warcraft-ի միջև:
_Եվ ո՞րն էր Ձեզ ավելի շատ դուր գալիս:
_ Արդարացի հարց չէ (ծիծաղում է): Ամեն մեկն իր գրավիչ կողմն ուներ: Կարող եմ պատմել, օրինակ, թե ի՞նչն էի հավանում C&C-ում. այնտեղ կարելի էր մարտիկներին տեղավորել շինություններում, որ նրանք պաշտպանեն հսկողության տակ գտնվող կառույցները: Warcraft-ում այդ հնարավորությունը չկար:
_ Ո՞ր ռասսային էիք նախապատվությունը տալիս՝ օրքերի՞ն, թե՞ մարդկանց:
_Հիմնականում խաղում էի օրքերով: Չգիտեմ էլ՝ ինչպես բացատրել: Կարծում եմ` օրքերն ինձ վիկինգներին էին հիշեցնում: Իսկ ես այն ժամանակ տարված էի վիկինգներով, բերսերկներով (հին սկանդինավյան աշխարհում մարտիկ, որն իրեն նվիրաբերել էր Աստծուն ծառայելուն-ծան.` newmag), սկանդինավյան առասպելաբանությամբ ու նման շատ այլ բաներով:
_ Հաշվի առնելով Ձեր հետաքրքրությունը՝ տարօրինակ է, որ էկրանավորել եք Warcraft-ը, այլ ոչ թե The Lost Vikings-ը:
_Ընդհանրապես վատ գաղափար չէ: Ես արդեն պատկերացնում եմ ցուցանակը՝ «Թրևիս Ֆիմելը և Ռոբ Քազինսկին` «Մոլորված վիկինգը ֆիլմում»: Կարող է ծիծաղելի ստացվել, թող դա կատակերգություն լինի… Չէ, ավելի լավ է, թող լինի պատմական կատակերգական մարտաֆիլմ:
http://www.youtube.com/watch?v=RhFMIRuHAL4
_ Պատմակա՞ն: Եթե չեմ սխալվում The Lost Vikings-ում հերոսները լինում էին տարբեր վայրերում՝ եգիպտական բուրգերից մինչև տիեզերանավեր:
_Այո, կար նման բան… Լավ, թող ֆիլմում իրադարձությունները ծավալվեն մեր օրերում, ընթացքում կորոշենք:
_Եկեք վերադառնանք մարդկանց և օրքերին: Մի հարցազրույցում ասել եք՝ պատերազմում յուրաքանչյուրը մտածում է, թե ճիշտ կողմում է: Ամեն դեպքում, հանդիսատեսի համար հավանաբար ավելի հեշտ կլինի մարդկանց կողմից լինել, ոչ թե զուգահեռ տիեզերքից եկած կանաչ հսկաների:
_ Հենց այդ պատճառով որոշեցի կինոն սկսել օրքերի հետ ծանոթությամբ: Մենք փորձել ենք ցույց տալ, որ նրանք պարզապես հրեշներ չեն, որ հանկարծ հայտնվել են կախարդական պորտալից: Ինձ թվում է` աշխատում է: Այդպիսի նախաբանից հետո հանդիսատեսը չի կարող անտարբեր լինել Դուրոտանի, նրա կնոջ ու նրանց փոքրիկի հանդեպ:
_ Դե չգիտեմ, նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին խոսք չկա էլ: Երեխան ահավոր տհաճ է:
_ Այսինքն Դուք դիտել եք ֆիլմը ու կարեկցանք չե՞ք զգացել: Ձեզ հետ մի բան այն չէ (ծիծաղում է): Հանդիսատեսի մեծ մասը հիմնականում Դուրոտանի հետ կապվածություն է զգում, կամ գոնե համակրում է նրան: