Տաքանանք. գործած հագուստ` սեզոնի must have-ը
Գործած թիկնոց
2016-17 թվականի աշուն-ձմեռ սեզոնի must-have-ը գործած оversize թիկնոցներն են: Նորաձև են, ինչպես միագույն հարթ գործվածքները, այնպես էլ ծավալային գործվածքով տարբերակները: Հիմնականում նախընտրելի են մուգ գույները` սեւ, շագանակագույն, մոխրագույն, ճահճային գույների բոլոր երանգները: Նորաձևության շատ տներ առաջարկում են նաև ծոպերը: Նորաձև են, ինչպես երկար, նեղ թելերը, այնպես էլ լայն ծոպերը:
Գործած սվիտերներ ու կարդիգաններ
Դիզայներները քիչ-քիչ ծավալային հագուստից անցնում են դասական սիլուետներին: Ընդգծող սվիտերները շատ լավ համադրություն են ջինսերի, կիսաշրջազգետսների, շորտերի ու նույնիսկ թեթև զգեստների հետ:
Գործած զգեստներ
Որոշ դիզայներներ առաջարկում են 2016-17 թվականների հիմնական թրենդներից մեկը դարձնել գործած sweater-dress-ը` սվիտեր հիշեցնող զգեստները: Եւս մեկ թրենդ է գործած տաք զգեստների ու բաց ուսերի համադրությունը: Այս դեպքում էլ նախընտրելի են մուգ գույները, բայց կարեի է փորձարկումներ անել երկրաչափական տարբեր պատկերներով:
Ծակոտկեն գործած իրեր
Ամեն ինչ թափանցիկ է, ծակոտկեն. սա են առաջարկում Anna Sui, Loewe, Custo Barcelona ու էլի շատ նորաձևության տներ: Այս տների դիզայներներն առաջարկում են ծավալային գործվածքների փոխարեն նախապատվությունը տալ բարակ, նուրբ գործվածքներին: Սա վերաբերում է նաև ժանյակներով զգեստներին:
Գործած մոնոլուքեր
2016-2017 աշուն-ձմեռ սեզոնին դիզայներները խորհուրդ են տալիս տաք հագնվել: Գործած հագուստը թե տաք է, թե նորաձև: Գլխավոր թրենդներից մեկն էլ մոնոլուքն է` գործած երկար բլուզ ու կիսաշրջազգեստ: Զգեստ հիշեցնող այս լուքերը նույնպես պետք է լինեն ավելի շատ միագույն ու մուգ երանգներում:
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)