Ինչպես հասնել Ձեր առաջ դրած նպատակին. Ուորեն Բաֆեթի մեթոդը
Ուորեն Էդվարդ Բաֆեթ
Ամերիկացի խոշոր գործարար: Համարվում է 20-րդ դարի ամենահաջող ներդրողը: 2014-ի ապրիլի 30-ին նրա կարողությունը գնահատվել է 66 մլրդ դոլար: Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, իսկ ԱՄՆ-ում երկորդն՝ իր կարողությամբ: Ծնվել է 1930 թվականի օգոստոսի 30-ին Նեբրասկայում, ԱՄՆ:
Ուորեն Բաֆետը հարցազրույցներ այդքան էլ հաճախ չի տալիս: Առավել ևս, որ նրա հարցազրույցը բաժանվի մասերի` ըստ խորհուրդների ու գաղափարների: Ձեր բախտը բերել է. սա հենց այդ դեպքն է:
25 նպատակներից բաղկացած ցուցակ կազմեք, որոնք ուզում եք իրագործել առաջիկա մի քանի տարվա ընթացքում: Ընտրեք դրանցից 5 ամենակարևորները:
Ինչ անել մնացած 20-ի հե՞տ: Շատերը կասեին՝ կենտրոնանալ հիմնական հինգի վրա, մնացածի մասին էլ կարելի է մտածել ազատ ժամերին: Բաֆետն այդպես չի կարծում:
Վերջ: Ինչ դուրս մնաց թոփ-հնգյակից, տաբու է կիրառվում: Պետք է խուսափեք մնացած նպատակներից, քանի դեռ չեք իրագործել առաջին հնգյակը:
Կարծում եք՝ դժվա՞ր է կազմել 25 կետանոց ցուցակ: Երևի, ճիշտ եք, այնքան էլ հեշտ չէ: Կարող եք սկսել ամենասկզբից. ամեն օր մի քանի նպատակ հանձնեք թղթին:
Մարդկանց մեծամասնությունն անհաջողության է մատնվում ոչ այն պատճառով, որ չունի անհրաժեշտ գիտելիք ու հմտություն: Հաճախ դա պատահում է, քանի որ վատնում ենք մեզ տարբեր խնդիրների վրա ու քիչ ժամանակ հատկացնում գլխավոր նպատակի համար: Ականջ դրեք Բաֆեթին, և Ձեր կյանքում ամեն ինչ հաջող կընթանա: