Week Review. Ի՞նչ դիտել երևանյան կինոթատրոններում
«Դեդփուլ»
Ինչի՞ մասին է ֆիլմը.
Մարվելի ամենաոչ տրիվիալ սուպերհերոսի, որը օժտված է ցինիզմով, մոռացկոտությամբ և ռեալիզմի ադեկվատ ընկալմամբ։ Մինչ Դեդփուլ դառնալը նա վարձու մարդասպան էր՝ Ուեյդ Ուիլսոն անունով, որ անցել էր «հանգստի». գումարի դիմաց վախեցնում էր, օրինակ, պիցցայի առաքիչներին, ովքեր վատ են վարվել սիրունիկ աղջիկների հետ։ Ասպետությունն աննկատ չի մնում. մի օր Ուիլսոնը հանդիպում է իր կյանքի սիրուն: Անցկացնում է նրա հետ հիասքանչ օրեր՝ լի ջերմությամբ, փոխըմբռմամբ և տարատեսակ սեքսի ձևաչափերով։ Սակայն երջանկությունն ընդհատվում է, երբ մեր դեռ ոչ սուպերհերոսի մոտ հայտնաբերում են քաղցկեղ։ Այստեղից էլ սկսվում է սուպերկերպարանափոխումը և Ուիլսոնի վերածնունդը: Նա բառի բուն իմաստով երկրորդ կյանք է ստանում, ինչպես ֆենիքսը մոխիրից։
Կարդա նաև
Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արդեն 5-րդ անգամ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն անցկացրեց Ձմեռային փառատոնը (լուսանկարներ)
Winterfest / Read The Best. Փետրվարի առաջին շաբաթ օրն այցելեք Գրքի և արվեստի փառատոն (տեսանյութ)
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)