BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ են ընթերցում Հայաստանում. Արտակ Ալեքսանյանի հ

Ի՞նչ են ընթերցում Հայաստանում. Արտակ Ալեքսանյանի հարցազրույցը՝ Республика Армения-ին

newmag-y-n

Ինչ են ընթերցում Հայաստանում, որ ժանրերն են ավելի պահանջված, Newmag-ի գրքերի ու առաջիկա ծրագրերի մասին Республика Армения-ն զրուցել է հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանի հետ։

Կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո փոխվել է կյանքը, մարդկանց պահանջներն ու առաջնահերթությունները, վերափոխվել են կյանքի գրեթե բոլոր ոլորտները, իսկ ինչպես է համավարակն ազդել հրատարակչության գործունեության վրա՝ Республика Армения-ի հարցին ի պատասխան Արտակ Ալեքսանյանը նկատում է՝ Newmag-ն արժանապատվորեն է հաղթահարել նախորդ տարվա կորոնավիրուսային մարտահրավերները։ Շատ արագ վերագործարկվեց ընկերության կայքը նոր ձևաչափով և հնարավորություն ընձեռվեց բոլոր ցանկացողներին Հայաստանում և Արցախում ձեռք բերել գրքերն անվճար առաքմամբ: Հենց այդ ժամանակ էր, որ հրատարակվեց Միշել Օբամայի հուշագրությունը, որի 1000 օրինակը սպառվեց միանգամից՝ օրական մինչև 40 գիրք, որն էլ այժմ պատրաստվում են վերահրատակարկել։ Սակայն կորոնավիրուսին զուգահեռ աշնանը սկսվեց պատերազմը. «Հոկտեմբերից, երբ պատերազմը սկսվեց, դադարեցինք գրքեր տպագրել, քանի որ պարզապես ի վիճակի չէինք։ Պատերազմն ամեն ինչ «սառեցրեց». ոչ թե մեր աշխատանքը, այլ մեզ... Լոքդաունի ժամանակ պետությունից ոչ մի աջակցություն չստացանք և գոյատևեցինք, ինչպես կարող էինք։ Լինելով փոքր բիզնես, այնուամենայնիվ, ունենալով սոցիալական պատասխանատվություն ՝ մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք ՝ թարգմանիչներ, սրբագրողներ, խմբագիրներ, դիզայներներ և մեր մյուս գործընկերները անգործ չեն մնացել, վճարվել են ժամանակին։ Այդ պատճառով ֆինանսական առումով դա կորուստների տարի էր»։

Non-fiction-ը շատ բանաձևեր ունի հաջողության հասնելու համար, և, հետևաբար, մեզ մոտ նման գրականությունը քիչ է տպագրվել: Կոպիտ ասած, ոչ ոք այդքան ժամանակ ու նյարդեր չի ունեցել դրանով զբաղվելու համար:

Լրագրողի հարցին, թե ինչու է հրատարակչությունը հիմնականում ներկայացնում ոչ գեղարվեստական ժանրի գրքեր, Արտակ Ալեքսանյանը նկատում է՝ պատճառը հենց Newmag-ն է, ստեղծագործական թիմը, ոտեղ հիմնականում լրագրողներ են։ Բացի այդ, non-fiction-ը գլոբալ միտում է. մարդիկ վավերագրական գրականությունը կարդում են ավելի շատ, քան գեղարվեստական։ Մինչդեռ մի քանի տարի առաջ այդ ժանրի գրքերը ստվերում էին՝ հայերենով ներկայացված չէին մեր գրաշուկայում. «Հետո non-fiction-ը հրատարակելը հեշտ գործ չէ. պետք է սկզբում ընտրել ստեղծագործություն, որը կհետաքրքրի մեր լսարանին, ձեռք բերել հեղինակային իրավունք, թարգմանել, կողմնորոշվել հրատարակման ժամկետի հարցում, ճիշտ մարքեթինգ կազմակերպել, գրավիչ դիզայն անել, որ մարդիկ ցանկանան գնել այդ գիրքը։ Էլ չենք խոսում հրատարակչական մշակույթի մասին. ծանոթագրություններ, որոնք պարտադիր պետք է բնօրինակից տեղափոխվեն ու ունենան թարգմանական տարբերակ, պետք է ստանանք թարգմանության լավ, հասկանալի լեզու: Մի խոսքով, non-fiction-ը շատ բանաձևեր ունի հաջողության հասնելու համար, և, հետևաբար, մեզ մոտ նման գրականությունը քիչ է տպագրվել: Կոպիտ ասած, ոչ ոք այդքան ժամանակ ու նյարդեր չի ունեցել դրանով զբաղվելու համար»։

Գիրքը, առաջին հերթին, բովանդակություն է։ Դուք պետք է գրքեր հրատարակեք, որոնք այդ պահին օգտակար կլինեն:

Newmag-ը երբեք չի հրատարակում գրքեր, որոնք իր թիմին հետաքրքիր չէ, աշխատանքում կարևորը հաճույքն է ու սերն արված գործի նկատմամբ։ Սակայն նյարդեր ու ջանք շատ է պահանջում ոլորտը, հատկապես հիմա, երբ ոլորտը գլխիվայր պտտվել է՝ նկատում է Արտակ Ալեքսանյանը. «Ինչ գրականություն պետք է լինի հայերենով, որպեսզի այն կարդան: Ինչ գրքեր պետք է հրատարակվեն, որպեսզի դրանք օգուտ տան հասարակությանը։ Չէ՞ որ գիրքը, առաջին հերթին, բովանդակություն է։ Դուք պետք է գրքեր հրատարակեք, որոնք այդ պահին օգտակար կլինեն»:

Newmag-ն անցյալ տարվանից միավորեց ջանքերը «Օրակուլ» հրատարակչության հետ և ստեղծվեց հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարը։ Արդեն երկու գիրք է հրատարակվել:

Ըստ Արտակ Ալեքսանյանի, գրականությունը քաղաքակրթությունների երկխոսություն է։ Մենք տեղյակ չենք, օրինակ, այսօր իրանական ինչ գրականություն է հրատարակվում կամ ռուսական։ Հենց այդ նպատակով էլ, Newmag-ն անցյալ տարվանից միավորեց ջանքը «Օրակուլ» հրատարակչության հետ և ստեղծվեց հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարը։ Արդեն երկու գիրք է հրատարակվել՝ Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վիպակն ու Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» վեպը։ Մինչև տարեվերջ միայն այս շարքը կթողարկի մոտ 9 գիրք. «Մենք տարբեր լեզուներով գրքեր ենք հրատարակում ՝ կարևոր և անհրաժեշտ ենք համարում հայալեզու ընթերցողներին պատմել ժամանակակից աշխարհի մասին, ցույց տալ իրական խնդիրներն ու մարտահրավերները, համաշխարհային միտումները»:

Որն է հրատարակչատան ամենապահանջված գիրքը՝ լրագրողի հարցին ի պատասխան Արտակ Ալեքսանյանը նկատում է՝ Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը», որը սահմանում է բացարձակ ռեկորդ։

Տարածել