BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ newmag-ի հրատարակած «Ի՞նչ է պոպուլիզմ

Տեղի ունեցավ newmag-ի հրատարակած «Ի՞նչ է պոպուլիզմը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

newmag հրատարակչական ընկերությունը ներկայացնում է այս աշնան գլխավոր քաղաքագիտական բեսթսելլերը: Գիրք, որը բացատրում է վերջին տարիներին աշխարհում ուժգնացող քաղաքական ամենատարածված ֆենոմենը՝ պոպուլիզմը:


Գրքի հեղինակը Պրինստոնի համալսարանի դասախոս Յան-Վերներ Մյուլլերն է: Սա գիրքը է, որը տալիս է պոպուլիզմի կոնցեպտուալ նկարագրությունը, այն պետք է ընթերցողին օգնի ճանաչել մտահոգիչ զարգացումների բնութագրիչները: Յան-Վերներ Մյուլլերը, հատուկ իր գրքի հայերեն թարգմանության կապակցությամբ, ներկայացրել է իր աշխատության հիմնադրույթները:



«Պոպուլիստը պետք է այս կամ այն կերպ նույն միտքն ասի, որ ժողովուրդն ամենալավը գիտի, թե ինչ է պետք անել: Պոպուլիստ առաջնորդի դերն այն է, որ նա պարզապես իրագործի ժողովրդի իմացածը: Մյուս բոլոր քաղաքական գործիչները հռչակվում են կոռումպացված, իսկ իրենք իրականացնում են ժողովրդի կամքը».-ասել է գրքի հեղինակ Յան-Վերներ Մյուլլերը



Գրքի թարգմանիչը Հովհաննես Նիկողոսյանի խոսքով գիրքը լիարժեք նկարագրում է վերջին տասը տարիների քաղաքական տենդենցներն ամբողջ աշխարհում:



«Գիրքն այն մասին է, որ պոպուլիստներն իրենց էությամբ դեմ են բազմակարծությանը, բազմակուսակցությանը, քանի որ կարծում են, որ հենց իրենք են ժողովրդի միակ ներկայացուցիչը: Սա հիմնական փաստարկն է, որին հակափաստարկ է ներկայացնում հեղինակը».-ասել է գրքի թարգմանիչ Հովհաննես Նիկողոսյանը





newmag-ում կարդացեք. 





«Ի՞նչ պոպուլիզմը» գրքի վերնագիրը ոչ թե հռետորական, այլ գիտական հարց է, որն ունի պատասխան։ Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը կարծում է, որ սա առաջին հերթին մասնագիտական շրջանակների, համալսարանների հասարակագիտական, քաղաքագիտական, իրավագիտական ֆակուլտետների համար է, բայց այն կհետաքրքրի նաև շարքային ընթերցողին, նրան, ով ապրում է պոպուլիստական դարաշրջանում:



«Շատ հետաքրքիր քաղաքագիտական մտքեր են, թեմատիկ սահմանումներ: Հայաստանի, տարածաշրջանի ու աշխարհի մասին, որ ապրում ենք այսօր».-ասլել է գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը



Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ վտանգում է ժողովրդավարությունը։ Այս ակտուալ հարցերի պատասխաններն են, որ կարելի է գտնել «Ի՞նչ է պոպուլիզմը» գրքում:



«Ցավոք սրտի քաղաքագիտական լավագույն աշխատությունները մենք ընթերցել ենք ռուսերեն: Այդ իմաստով քաղաքական երևույթների մեր ընկալումը ռուսացված է: Քաղաքագիտությամբ հետաքրքրվողները կփոխեն իրենց աշխատանքային լեզուն ու կսկսեն ընթերցել հայերեն».-ասել է newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը



Ժամանակակից հայերենով քաղաքագիտական գրականություն հազվադեպ է հրատարակվում: Ամենահայտնի ռուսախոս քաղաքագետը հաստատում է՝ հայ ուսանողներն ու ասպիրատները մասնագիտական գրականություն կարդում են հիմնականում անգելերն ու ռուսերեն:



«Ես ցավոք, վերջին մարդն եմ, որը կարող է գնահատել հայալեզու գրականությունը, բայց ես գիտեմ, որ հայերեն քաղաքագիտական գրականությունն ու տերմինաբանությունը մեծ պրոբլեմ են: Իսկ այն, ինչ թարգմանվում է, հիմնականում աղբ է: Այս գիրքն այդ իմաստով ներդրում է: Մի կողմից այն քաղաքագիտական է, մյուս կողմից պոպուլյար: Հրատարակիչները փորձել են ոչ միայն թարգմանել, այլ նաեւ ստեղծել հայալեզու քաղաքագիատական տերմինաբանություն».-ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը



Վերլուծական, հասկանալի և պրովոկատիվ այս գիրքը ներկայացնում է պոպուլիզմի պատմական ակունքներն ու բերում Լատինական Ամերիկայի, Եվրոպայի և Միացյալ նահանգների ամենապոպուլյար պոպուլիստների օրինակները: Գրքի հեղինակն ասում է, որ Գիրքը գրել է, որպեսզի օգնի իշխանության հասցեին լեգիտիմ ու կարևոր քննադատությունը պոպուլիստական քննադատության վտանգից տարբերելուն: «Ի՞նչ է պոպուլիզմը»՝ Յան-Վերներ Մյուլլերի գիրքն այսօրվանից բոլոր գրախանութներում է:






Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում