BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

6 անհայտ ֆունկցիա WhatsApp ծրագրից

6 անհայտ ֆունկցիա WhatsApp ծրագրից

Մինչդեռ մեսինջերն ունի պակաս հայտնի, բայց կարևոր շատ ֆունկցիաներ: Օգտակար են հատկապես գաղտնապահների ու նյարդայինների համար նախատեսված հաճելի ֆունկցիաները:
1. Անձնական գաղտնիություն
Թաքնվելու համար պետք է պարզապես մուտք գործել «Կարգավորում» բաժին, ապա` «Գաղտնիություն»: Հենց այստեղ էլ կարելի է կատարել փոփոխությունները` պրոֆիլի լուսանկարից մինչև հանրագրի փոփոխություն ու վերջին դիտումներ: Իսկ եթե չեք ուզում, որ անձնական այս տեղեկություններից որևէ մեկը տեսնեն ընկերները, կարելի է սեղմել «Ոչ ոք» կոճակը:
2. Օգտատիրոջ արգելափակում
Հաստատ կգտնվի գոնե մեկը, ում պետք է շտապ չեզոքացնել WhatsApp-ի սեփական տարածքից: Պետք է մուտք գործել «Կարգավորում» բաժինը, հետո «Հաշիվ», «Գաղտնիություն» և վերջապես` «Արգելափակում»: Սեղմելով վերին աջ անկյան կոճակին` կտեսնեք բոլոր օգտատերերին: Ընտրեք նրանց, ովքեր ամենաշատն են նյարդայնացնում և արգելափակեք:
3. Անջատել մեդիայի ավտոմատ ներբեռնումը
Այս ֆունկցիան անջատելը, հաստատ, օգտակար կլինի հատկապես արտասահմանում: Միացված ռոումինգի ծառայությունը կարող է առանց օգտատիրոջ գիտության գումարներ տանել: Առաջին քայլը «Կարգավորում»-ն է, հետո` «Չաթի կարգավորում», և վերջում` «Մեդիայի ավտոներբեռնում»: Այստեղ կա 3 տարբերակ` «Մոբայլ ցանց», «Wi-Fi» և «Ռոումինգ»: Ամեն մեկի կոճակը պետք է տանել հակառակ ուղղությամբ` դեպի «Պատկեր», «Աուդիո», «Վիդեո»:
4. Ձայնային ազդանշանների ղեկավարում
Սկիզբն անփոփոխ է՝ «Կարգավորում», «Ծանուցում»: Հենց այստեղ էլ կարելի է աջատել ձայնի կամ չաթի երաժշտությունը` կախված օգտատիրոջ նախընտրությունից:
5. Նոր բջջային համարի դեպքում
Եթե նոր SIM քարտ ու նոր հեռախոսահամար ունեք, նոր հաշիվ բացելու կարիք չկա: Մուտք գործեք «Կարգավորում», «Հաշիվ», իսկ արդեն «Փոխել համարը» բաժնում պետք է հաստատել հին համարը և գրել նորը:
6. Հաղորդագրությունների ռեզերվային պատճենում
Չափազանց օգտակար ֆունկցիա, որը թույլ կտա պահպանել ու չկորցնել կարևոր ինֆորմացիան: «Կարգավորում» բաժնից հետո պետք է գտնել «Չաթի կարգավորում»-ը, իսկ վերջում արդեն՝ «Չաթերի ռեզերվային պատճենումը»:

Տարածել