[InterPress] Ինչո՞ւ է բիթքոյինի գինն իջնում, և որքա՞ն այն անկում կապրի
Ինչո՞ւ է բիթքոյինի արժեքն ընկնում։ Չորեքշաբթի դրա գինը հասել է տարվա նվազագույն ցուցանիշին՝ 6 հազար դոլարից էլ ցածր։ Չորեքշաբթի երեկոյան մեկ բիթքոյինն արժեր 5600 դոլար՝ նվազելով ավելի քան 10 տոկոս։ Նախորդող շրջանում այն համեմատաբար կայուն էր՝ տատանվելով 6400 դոլարի շրջանակում։
Վերջին օրերին որոշ փորձագետներ կանխատեսում էին, որ կայունությունը նախորդում է սպասվող բումին։
«Սա առաջին անգամ չէ։ Մենք էլի ենք տեսել համեստ փոփոխականության և գնի համեստ տատանման փուլեր,- բլոգում գրել է Albright Investment Group-ի հիմնադիր Վիկտոր Դերգունովը,- Առաջին հերթին, նույնատիպ ցածր անկայունություն եղավ նաև վերջին փուլում, երբ վաճառքը խրախուսելու համար բիթքոյինի գինն իջեցվեց շուկայում։ Բոլորը, կարծես, կորցրին հետաքրքրությունը, և սկսվեց բումը։ Գինը բարձրացավ, քանի որ ներդրողների հետաքրքրությունն ավելացավ»։
Պարզ չէ՝ արդյոք չորեքշաբթի օրվա անկումը կթուլացնի՞ մարդկանց հետաքրքրությունը բիթքոյինի նկատմամբ։ Կրիպտոարժույթների գինը բավականին իջավ և ոմանք ասում էին, որ պատճառը կանխիկ բիթքոյինն էր, որն ամենևին էլ նույնը չէ, ինչ բիթքոյինը, և որը հինգշաբթի հաստատվեց հարդֆորքի համար։ Կանխիկ բիթքոյինը հաստատվեց դրա երկու ամենամեծ աջակիցների անհամաձայնությունների շնորհիվ՝ Քրեյգ Ռայթի և Ռոջեր Վերի։
Շարունակությունը՝ InterPress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)