[InterPress] Ինչու են սիրիահայերը խուսափում Թուրքիայից
Պատերազմի արդյունքում քրդերը եւ թուրքմենները ապաստան գտան հարեւան երկրներում, ինչպիսիք են Հորդանանը, Լիբանանը եւ Թուրքիան: Սիրիայի բոլոր էթնիկ խմբերն անցան Թուրքիա, բացառությամբ սիրիահայերի: Սա գրավեց լրագրող Սերդար Կորուչուի ուշադրությունը, ով ուսումնասիրում է սահմանի երկայնքով տեղակայված փախստականների համայնքները: Կուրուչին անցյալ շաբաթ «Ալ Մոնիտոր» –ին ասել է, որ երբ նա տեսնում է, որ փախստականների մեջ գրեթե ոչ մի հայ չկա, հանգում է եզրակացության. «Դա չի կարող լինել միայն այն պատճառով, որ հայերի ընդհանուր թիվը սիրիացիների շրջանում փոքր է: Կա եւս մեկ պատճառ»:
Ուասումնասիրելով խնդիրը՝ նա հանդիպեց Թուրքիայում սիրիացի մի հայի եւ հարցրեց. «Երբ Թուրքիան այնքան մոտ է, ինչու՞ են սիրիահայերը խուսափում գալ այնտեղ»: Նա պատասխանեց. «Այո, Թուրքիայի սահմանը շատ մոտ է, բայց իրական կյանքում այն մեզանից շատ հեռու է »:
Կուրուչին մատնանշում է երկու ժողովուրդներին տարանջատող հեռավորությունը, որը Թուրքիայում հաճախ հիշատակված է որպես «1915 թ–ի դեպքեր», իսկ հայերի մոտ՝ Հայոց ցեղասպանություն:
Շարունակությունը՝ InterPress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը