BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. «5 պատճառ, թե ի

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. «5 պատճառ, թե ինչու եք ձախողում»

newmag-y-n

Բոլորն էլ ուզում են հաջողության հասնել, բայց քչերն են հասկանում, թե ինչու են այդ ճանապարհին անընդհատ ձախողում: Անշուշտ, բոլորիս մոտ էլ ձախողումներ լինում են, դա բնական է: Իրավիճակից հաղթող են դուրս գալիս այն մարդիկ, որոնք փորձում են նեղսրտելու փոխարեն հասկանալ պատճառներն ու շտկել իրավիճակը:

Մարկ Մենսոնն առանձնացրել է հինգ պատճառ, որոնք հաճախ դառնում են ձեր ձախողման հիմնական պատճառները:

1.       Դուք վախենում եք առանձնանալ ամբոխից

Կյանքի պարզ կանոններից է՝ եթե ուզում եք այնպիսի բան անել, որը դուրս կլինի կաղապարներից, ապա պիտի հարմարվեք մյուսներից տարբերվելու մտքին: Մարդիկ կլինեն, որոնք կմտածեն, թե խենթ եք, տարօրինակ, կոպիտ, հիմար կամ եսասեր: Նույնիսկ ձեզ հարազատ մարդիկ կարող են չհասկանալ ու չկիսել ձեր կարծիքը: Եթե թույլ լինեք ու բավական ինքնավստահություն չունենաք ձեր գաղափարները պաշտպանելու համար, ապա հեռու չեք կարող գնալ:

2.       Դուք բավականաչափ համառ չեք

Մեզնից շատերը հանձնվում են ճանապարհի կեսին, ավելի դիմացկունները՝ վերջնակետին հասնելուց մի փոքր շուտ ու միայն համառ, հաստատակամ ու կայուն մարդիկ են կարողանում գնալ մինչև վերջ: Հաջողության պատմություն ունեցող ցանկացած մարդ միշտ մի պատմություն էլ ունի իր դժվարությունների և անհաջողությունների մասին: Որքան էլ կաղապարային հնչի՝ ոչ մի արժեքավոր բան հեշտ չի տրվում:

3.       Ձեզ պակասում է համեստությունը

Շատերը չնչին հաջողություն արձանագրելուց հետո որոշում են, որ արդեն գիտակներ ու փորձագետներ են: Այս դեպքում մի փոքր համեստությունը ձեզ կփրկի անտեղի տարակարծությունից: Պետք է ընդունել ու հասկանալ, որ կան բաներ, որոնցից դուք գլուխ չեք հանում ու չեք հասկանում: Ձեր առավելությունների մասին կխոսեն ուրիշները: Դուք կենտրոնացեք թերությունների վրա ու կատարելագործվեք:

4.       Դուք բավականաչափ պատասխանատու չեք

Դուք ամեն ինչի համար արդարացում ունեք: Խնդիրները լուծելու համար նախ քաջություն է պետք ընդունել դրանք: Ձեր կյանքի ոչ մի փուլում որոշում չեք կարող կայացնել  առանց պատասխանատվություն կրելու: Մի մոռացեք, որ չնայած բոլոր հորինված արդարացումներին, ձեր կյանքի, որոշումների, հաջողությունների ու ձախողումների համար ինքներդ եք պատասխանատու:

5.       Սրտի խորքում դուք կարծում եք, որ արժանի չեք նրան, ինչին ձգտում եք

Սա ամենախորքային ու ամենաբարդ պատճառն է: Դուք մի աշխարհ թերություններ եք ձեզ վերագրում ու մտածում, որ արժանի չեք նրան, ինչին ձգտում եք: Կամ էլ կարծում եք, որ բավականաչափ ուժեղ, խելացի կամ գեղեցիկ չեք: Ու հենց այդպես շատերս մեր կարողություններն ու հնարավորությունները թաղում ենք մեր բարդույթների տակ:

Տարածել

Թքել ենք բոլորս
Թքել ենք բոլորս

Մարկ Մենսոն

2900 ֏

Նկարագրություն

Իրեն բնորոշ ոճով՝ սրամտությամբ ու «սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» հումորի շնորհիվ՝ Մարկ Մենսոնն օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Այս գիրքը նա գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկը նոր գիրք է գրել, որը կդառնա ձեր առաջիկա տարիների ուղեցույցը: Այժմ պետք է ոչ միայն «Թքած ունենալ», այլև «Հույսը չկորցնել»: