JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ճշմարտությունը միշտ հաղթում է. Ջուլիան Ասանժը հոդվ

Ճշմարտությունը միշտ հաղթում է. Ջուլիան Ասանժը հոդված է գրել WikiLeaks-ի դեմ պայքարողների մասին

«Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն իր առաջին ելույթում պատերազմ հայտարարեց ազատ խոսքին, այլ ոչ թե ԱՄՆ իրական թշնամիներին: Կառույցը հարձակվեց WikiLeaks-ի վրա` հայտնելով, թե այն մասնավոր թշնամական հետախուզական ծառայություն է: Պոմպեոյի համոզմամբ ադմինիստրացիայի մասին ճշմարտություն ասելն հավասարազոր է հանցանքին»:
Ջուլիան Ասանժի կարծիքով` ազատ խոսքի ճնշմանն ուղղված բոլոր մեղադրանքները պատասխան են WikiLeaks-ում Vault 7-ի տվյալների հրապարակմանը այն մասին, որ ԿՀՎ ամենևին էլ իրազեկ կառույց չէ և ունի շատ այլ թերություններ:



The Shadow Brokers-ը գաղտնազերծել է ԱԱԾ տվյալներ. Սնոուդենցի հետո սա տվյալների ամենամեծ կորուստն է





«ԿՀՎ տնօրենի բացահայտ հայտարարությունը, թե WikiLeaks-ը խաբեբա է, վախկոտ է և թշնամի է, հանդիսանում է նախազգուշացում բոլոր լրագրողների համար: Պոմպեոյի մյուս թեզը, թե WikiLeaks-ը «ոչ պետական թշնամական հետախուզական կառույց է», պարզապես դանակահարում է ամերիկացիների սահմանադրական իրավունքը իրենց կառավորության վերաբերյալ  անկաշկանդ և ճշմարիտ տեղեկություն ստանալու մասով: Մեղադրանքը պարզապես արտացոլում է բյուրոկրատների ապարդյուն փորձերը, որոնք միտված էին քրեականացնելու իրենց դիմակները պատռողներին»:
Ջուլիան Ասանժը հայտնում է, որ 2016 թ. հուլիսի 24-ին Պոմպեոն, որն այդ ժամանակ հանրապետական քաղաքական գործչի պաշտոն էր զբաղեցնում, իր Twitter-ի էջում  չարությամբ լցված և հաճույքով հրապարակեց Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային նամակագրության գաղտնի տվյակները, որոնք բացահայտում էին իր քաղաքական հակառակորդների բացթողումները:«Հենց այդ ժամանակ մեր հրապարակումները, WikiLeaks-ը նրա համար թիրախ դարձան», - նշում է Ասանժը:
Ասանժը նշում է, որ խոսքի ազատության, ԶԼՄ-ի ազատության, նաև ազատության և ապահովության կապի հիմքում Միացյալ նահանգներն են, որպես անկախ պետություն: «Պատմությունը միանշանկ մոռանում է նրանց, ովքեր սեփական նեղ հետաքրքրությունների համար ճշնում է ճշմարտությունը: Ազնիվ պայքարում, ինչպես նշել է Ջոն Միլտոնը, ճշմարտությունը միշտ հաղթում է», - իր հոդվածն այսպես է ավարտել Ջուլաին Ասանժը:

Տարածել