Ինչպես գրել կտակ և երբ է այն բացվում
Կտակը ժառանգատուի կամքն է գույքն այլ անձի փոխանցելու կարգադրության վերաբերյալ (ժառանգորդն, ի դեպ, կարող է ազգակցական որևէ կապ չունենալ ժառանգատուի հետ): Կտակը գրվում է երկու օրինակով, նոտարի պարտադիր վավերացումից հետո փաստաթղթերից մեկը մնում է ժառանգատուի մոտ, մյուսը` նոտարի: Կտակը բացվում է ժառանգատուի մահից հետո: Կտակով ստացած ժառանգությունը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ ժառանգատուն թողել է հաշմանդամ երեխաներ, անգործունակ կամ վաթսուն տարին լրացած ամուսին, ծնողներ և երեխաներ: Այդ անձինք, ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, համարվում են «պարտադիր ժառանգորդներ» ու անկախ կտակի բովանդակությունից իրավունք ունեն դատարանի որոշմամբ տնօրինել ժառանգության առնվազն կեսը:
Եթե կտակ չի կազմվել, գույքը բաժանելու խնդիրը լուծվում է Քաղաքացիական օրենսգրքի սահմանած ժառանգական առաջնահերթություններով. ժառանգության իրավունքը նախևառաջ տարածվում է անձի ամուսնու, երեխաների և ծնողների վրա: Նրանք ունեն ժառանգական գույքը տնօրինելու հավասար իրավունքներ: Երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ եղբայրն ու քույրը, նրանց երեխաները՝ ներկայացման իրավունքով, և վերջում միայն ժառանգորդ կարող են ճանաչվել ժառանգատուի հայրական ու մայրական տատիկը և պապիկը:
ժառանգության իրավունքը պահպանելու համար այն պետք է գրանցել անկախ հանգամանքից, թե ինչպես է այն ծագել:
Ձոհրաբ Կոստանյան, իրավաբանական ծառայության գործադիր տնօրեն.
Հայաստանում մարդիկ բավական հաճախ են կտակ գրում: Գուցե այն պատճառով, որ ցանկանում են երեխաներից մեկին շատ, մյուսին քիչ բաժին հանել գույքից: Կտակը ժառանգատուի վերջին ցանկությունն է, այնպես որ այն խախտելը կտրականապես արգելվում է: Որպես կանոն, կտակի շուրջ ծագող վեճերը մեղադրանք են պարունակում, թե փաստաթուղթը կեղծված է: Դատական փորձաքննությամբ սա ստուգելը հեշտ է:
Կարդա նաև
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)