Գլխավոր Հոդվածներ

NEWMAG-ը ներկայացնում է #1 THE NEW YORK TIMES-Ի ԲԵ

NEWMAG-ը ներկայացնում է #1 THE NEW YORK TIMES-Ի ԲԵՍԹՍԵԼԼԵՐ՝ «Վտվտիկի օրագիրը» (թրեյլեր)

newmag-y-n

«Վտվտիկի օրագիրը» կստիպի անընդհատ կարդալ, ժպտալ ու հերոսի հետ հուզվել։ «Երազ» մատենաշարը հայերեն է թարգմանել և հրատարակել համաշխարհային բեսթսելլեր՝ Ջեֆ Քիննի «Վտվտիկի օրագիրը» պատկերազարդ վեպը: Այս գիրքը մանկական ամենապոպուլյար գրքերից է, շարք է, որը գնե

Diary of a Wimpy Kid-ը՝ արդեն հայերեն: Wimpy Kid-հայաֆիկացրել ու կոչել ենք Վտվտիկ։ Հեղինակ և նկարազարդող Ջեֆ Քիննին «Վտվտիկի օրագիրը» գրքում ծանոթացնում է անսովոր մի հերոսի՝ Գրեգի հետ, որն իր օրագրում գրում է. «Հույս չունենաք, որ այստեղ գրելու եմ իմ բոլոր «հույզերը» կամ նման մի բան։ Չէ մի չէ։ «Բարև՛, սիրելի՛ օրագիր» կամ «Բարև՛, իմ օրագի՛ր»»։    

Երեխա լինելը շատ դժվար է։ Գրքի հերոս Գրեգ Հեֆլին կփաստի։ Միջին դպրոցում նրա ու իր մտերիմ ընկերոջ՝ Ռաուլի արկածներն անտարբեր չեն թողնի ոչ մի երեխայի։ Նրանք հայտնվում են ամենատարբեր զվարճալի, զավեշտալի ու տարօրինակ իրավիճակներում։    

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա «Երազ» այգու մեծ սրահում մայիսի 21-ին, 13:00։ Այդ օրը մատենաշարի գործերըկվաճառվեն հատուկ զեղչով, կլինեն անակնկալներ և հյուրասիրություն։

Ջեֆ Քիննին ամերիկացի մանկագիր է, մուլտիպլիկատոր, դիզայներ և The New York Times-ի բեսթսելլեր գրող։ 2009-ին նրա անունն ընդգրկվել է TIME ամսագրի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում։ «Վտվտիկի օրագիրը» հրատարակվելուց հետո դարձել է համաշխարհային բեսթսելլեր, վաճառվել է ավելի քան 280.000.000 օրինակ։ 2010, 2011, 2012, 2014, 2015 և 2016 թվականներին գիրքն արժանացել է Nickelodeon Kids Choice մրցանակին։    

Վտվտիկի օրագիրը ոչ միայն կարող ենք կարդալ, այլ նայել՝ կա շատ հետաքրքիր սերիալ ու մուլտ: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան 2010 թվականին էր: Այն սուպերպոպուլյար սերիալ է, որը սիրում են և՛ ծնողները, և՛ երեխաները: Գլխավոր հերոսը միայն Գրեգը չէ: Բոլոր ծիծաղելի պատմությունների մեջ նրա հետ է նաև ընկերը՝ Ռոուլը:    

«Վտվտիկի օրագիրը» գիրք է, սերիալ ու մի ամբողջ ակումբ: Ընթերցողները կարող են իրենց սիրելի հերոսի մասին ամեն ինչ իմանալ այստեղ: Վտվտիկի օրագրի՞ ց եք ուզում՝ կա, գրքի հետ կարող եք ձեռք բերել ու գրի առնել ձեր հույզերն ու մտորումները, ինչպես ձեր հասակակից Գրեգն է անում։    

Ջեֆ Քինին հորինել է մեզ համար մի վտվտիկ տղայի պատմություն, որ կարդանք, դիտենք, լսենք ու տեսնենք Վիմպիկին ու հասկանանք տխուր օրերից հետո հաստատ գալիս են ուրախ օրեր։    Գործն անգլերենից հայերեն է թարգմանել Ավետիս Հարությունյանը։ «Վտվտիկի օրագիրը» Newmag հրատարակչության և«Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Պրոջեքթսի» համատեղ նախաձեռնությունն է։    

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա «Երազ» այգու մեծ սրահում մայիսի 21-ին, 13:00։ Այդ օրը մատենաշարի գործերըկվաճառվեն հատուկ զեղչով, կլինեն անակնկալներ և հյուրասիրություն։ Մուտքն ազատ է։

Տարածել