BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Երազը» ներկայացնում է Diary of a Wimpy Kid-ի 2-ր

«Երազը» ներկայացնում է Diary of a Wimpy Kid-ի 2-րդ գիրքը. «Վտվտիկի օրագիրը. Ռոդրիկի սխրանքները» (թրեյլեր)

08/19/2024

newmag-y-n

Օգոստոսի 24-ին «Երազ» մատենաշարը բոլոր ընթերցասերներին հրավիրում է Երազ այգի։ «Դեպի դպրոց» ամենամյա մանկական փառատոնին տեղի կունենա ամենասպասված գրքի շնորհանդեսը. Diary of a Wimpy Kid-ի 2-րդ գիրքը. «Վտվտիկի օրագիրը Ռոդրիկի սխրանքները»։

Ամենաանհանգիստ, ամենահայտնի տղան՝ Վտվտիկը, վերադարձել է նոր խնդիրներով, անհավատալի միջադեպերով, անհասկանալի մտքերով ու անիմաստ կանոններով։

«Հիշո՞ւմ եք, որ ասում էի՝ եթե հանկարծ մի տխմար «օրագիրս» տեսնի, ճիշտ չի հասկանա ինձ: Ուրեմն, հենց այդպես էլ եղավ այսօր»: Ու հենց այստեղից էլ սկսվում է Վտվտիկի հաջորդ գիրքը։ Պատկերապատ, ծիծաղելի վեպ, լարվածության մեջ է պահելու նույնիսկ ամենաանհամբեր ընթերցողին։ Աշխարհահռչակ People Magazine-ն այն անվանել է պատկերներով լի, հիասքանչ վեպ։ Ինչու՞. հիմա ներկայացնենք։

Երբ գա սեպտեմբերը, Գրեգը պետք է 3 բան անի. հաղթահարի դպրոցական վախերը, տպավորություն թողնի աղջիկների վրա ու ինչ էլ որ լինի .... բերանը փակ պահի, որ ամառային գլխավոր գաղտնիքը չբացահայտվի...


«Վտվտիկի օրագիրը» գրել է Ջեֆ Քիննին։ Գաղափարը, որ նման հերոս ու պատմություն պետք է լինի, առաջացել էր դեռ 1998 թվականին։ Անհաջողակ, ծիծաղելի տղայի մասին առաջին օնլայն իլյուստրացիաները հայտնվեցին 2004-ին։ Հետո հայտնվեց գիրքն ու ամեն մի հատորը դարձավ առանձին բեսթսելլեր։

Ամերիկացի մանկագիր Ջեֆ Քիննի «Վտվտիկի օրագիրը» հրատարակվելուց հետո այն դարձավ համաշխարհային բեսթսելլեր, թարգմանվեց աշխարհի 50-ից ավելի լեզվով, վաճառվեց մոտ 300 միլիոն օրինակ։ 6 տարի շարունակ, անընդմեջ գիրքն արժանացել է Nickelodeon Kids Choice մրցանակին։

Գրեգի, իր ընտանիքի ու ընկերների մասին այս պատմությունը սերիաներով է։ Դրանք նույն հերսներով առանձին ու ավարտուն պատմություններ են։ Ինչպես հայտնի «Սիմսոններում» ու «Գրավիտի ֆոլսում» ամեն մի գիրքն առանձին պատմություն է, որտեղ չեն փոխվում միայն հերոսները։ Բայց ամեն անգամ տեղի են ունենում նոր, զավեշտալի, ծիծաղելի, երբեմն սարսափելի իրադարձություններ, որոնց տակից պետք է դուրս գա գլխավոր հերոսը՝ Գրեգը։

«Վտվտիկի օրագիրը. Ռոդրիկի սխրանքները» գիրքը թարգամենլ է Լիլիթ Գրիգորյանը։ Շնորհանդեսը տեղի կունենա «Դեպի դպրոց» մանկական փառատոնի շրջանակում՝ օգոստոսի 24-ին, 17:00, Երազ այգում։ Գիրքն այդ օրը կվաճառվի զեղչով։ Մուտքն ազատ է։

Տարածել