BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սոցիալական պատասխանատվությունը որպես Արդշինբանկի գ

Սոցիալական պատասխանատվությունը որպես Արդշինբանկի գործունեության կարևոր և անբաժան մաս

newmag-y-n

Newmag-ի երկարատև գործընկերներից Արդշինբանկը միացել է Ձմեռային փառատոնին՝ որպես գլխավոր հովանավոր։ Այս որոշումը բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության այս տարվա օրացույցի կարևոր հանգրվաններից է։

2023 թվականն Արդշինբանկի համար նշանավորվեց մի շարք մրցանակներով և անվանակարգերով միջազգային հեղինակավոր ընկերությունների կողմից․ Արդշինբանկը չորրորդ անգամ «Տարվա բանկ» է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից, ինչպես նաև՝ «Լավագույն բանկ», «Լավագույն կորպորատիվ բանկ» և «Լավագույն ESG բանկ (լավագույնը սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման մեջ)» հեղինակավոր Euromoney ամսագրի կողմից։ Միևնույն ժամանակ, Արդշինբանկի Private Banking-ը լավագույնն է ճանաչվել Հայաստանում՝ ըստ Global Banking & Finance Review ամսագրի, իսկ Asian Banking & Finance ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է «Լավագույն մանրածախ բանկ Հայաստանում»:  

Արդշինբանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերը բազմաթիվ են։ Բանկը վաղուց և հաջողությամբ ֆինանսավորում է մշակույթի և կրթության ոլորտների զարգացումը, ակտիվորեն աջակցում «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին, մասնակցում բազմաթիվ բարեգործական նախագծերի, այդ թվում՝ միջազգային:

Արդշինբանկի հետ Newmag-ը սկսել է գործակցել դեռևս 2019 թվականին՝ աջակցելով «100 մոնոլոգ» գրքի հրատարակմանը։ Արդեն 2020-ի համավարակի ժամանակ և հրատարակչության աջակցությամբ բանկը իր լավագույն հաճախորդներին նվիրեց գրքեր՝ լոկդաունի ժամանակ ընթերցելու համար։  

 

2021 թվականին բանկը և հրատարակչությունը միասին ներկայացրին Միլթոն Ֆրիդմանի «Կապիտալիզմ և ազատություն» մոնումենտալ աշխատությունը»։ 2022-ին գիրք նվիրելու օրվա առիթով բանկը գրքային մրցույթ անցկացրեց իր հաճախորդների շրջանում՝ հաղթողներին նվիրելով Newmag-ի գրքերը։  

 2023-ի գործընկերությունն ավելի ընդլայնվեց։ Այս անգամ գիրք հրատարակելու նախաձեռնությունը հենց բանկինն էր։ Արդշինբանկի առաջարկով և աջակցությամբ Newmag–ը թարգմանեց ու հայերեն հրատարակեց Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» գիրքը։

Արդշինբանկի վարչության նախագահի խոսքով, տնտեսությունն ու մշակույթը սերտորեն կապված են միմյանց հետ, որովհետև երկուսն էլ ցուցիչ են երկրի վիճակի համար. մեկը՝ քանակական, մյուսը՝ որակական։

Կարդացեք նաև

 

Տարածել