Կյանքի և առողջության համար վտանգավոր ձմեռ
Հին իմաստությունն ասում է՝ «Քայլելիս նայիր դիմացդ, այլ ոչ ոտքերիդ տակ»: Հայաստանում այս խորհուրդը կորցնում է իր կիրառելիությունը առաջին ձյանը զուգահեռ: Ձմռանը Երևանում քայլելիս ցանկալի է նախ նայել վերև, այլապես սառույցի կամ թաց ձյան մի մեծ կտոր տանիքից կարող է գլխիդ ընկնել, հետո ոտքերի տակ, քանի որ Սանիտեկը փողոցները սկսում է մաքրել, երբ ավտովթարներից կաթվածահար է լինում քաղաքի երթևեկությունը: Հիվանդանոցների վնասվածքաբանության բաժանմունքներում էլ տեղ ու դադար չկա: Այս երկու փորձությունները բարեհաջող անցնելուց հետո միայն կարող ես դիմացդ նայել, միևնույնն է թանձր մառախուղի պատճառով ոչինչ չես տեսնելու, կամ էլ, ով գիտի, գուցե հարբած մի վարորդ դուրս է եկել հանդիպակած ուղղություն կամ մայթ և քշում է ուղիղ քեզ վրա: Անփորձանք ձմեռ բոլորիս: Այս բարեմաղթանքը մեզ դեռ երկար պետք կգա:
Կարդա նաև
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)
«Գիրք կարդալը դիմադրության ձև է». Գեորգի Գոսպոդինովը դիմել է հայ ընթերցողին
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)
Newmag Summerfest 2026–ին հայտնի դարձան «Պուլիցեր» մատենաշարի առաջին գրքերը (լուսանկարներ)