FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Newmag Winter Fest 2024. արցախցի գրողների ստեղծագո

Newmag Winter Fest 2024. արցախցի գրողների ստեղծագործությունների մրցույթի մեկնարկ (լուսանկարներ)

newmag-y-n

Newmag հրատարակչությունը Արմենպրես լրատվական գործակալությունում ներկայացրել է Newmag Winter Fest 2024֊ի նախապատրաստական աշխատանքները։ Փառատոնը կլինի փետրվարի 10-ին, Dvin Music Hall-ում, 12:00-21:00: Մուտքն ազատ է։

Newmag հրատարակչության փառատոնների ծրագրի ղեկավար Անի Հակոբյանը հիշեցրեց, որ սա հրատարակչության երրորդ փառատոնն է, որն այս անգամ միայն գրական չի լինի, այն նաև արվեստի փառատոն է, կլինեն համերգային շոուներ, թատերական ներկայացում, կցուցադրվեն գեղարվեստական ստեղծագործություններ, այսինքն՝ այս անգամ Newmag֊ը հրավիրում է գրականության ու ժամանակակից արվեստների փառատոնի։ Մուտքն ազատ է. «Փառատոնին կլինի գրքի չորս շնորհանդես. Անի Քոչարի «Կյանքը երկրորդ փորձից», Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում», Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդը» և Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ» գրքերը»:

Փառատոնը կբացի Արցախի պետական ջազ նվագախումբը։ Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է, որ սա կարևոր է, Արցախի նվագախումբը պատահական չի ընտրվել։ Գրքերի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի արցախցի հեղինակներին՝ իրենց գրքերը հրատարակելու համար. «Մենք աջակցում ենք մեր արցախցի գործընկերներին։ Այս փառատոնից առաջ Newmag հրատարկչությունն ու «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են հուշագիր, որով աջակցելու ենք արցախցի հեղինակներին, ստացված հասույթը կփոխանցվի արցախցի գրողներին։ Կլինի հանձնաժողով, որը կընտրի այն հեղինակներին, որոնք Ադրբեջանի վերջին ագրեսիայի պատճառով բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից։ Սա շատ կարևոր է, որ նրանք շարունակեն ստեղծագործել։ Մի օր նրանք վերադառնալու են Արցախ, այս ընթացքում չպետք է կորցնեն կապն իրենց արմատների հետ»։ 

 

Փառատոնի Արտ լոկացիայում ամբողջ օրվա ընթացքում կցուցադրվեն Տիգրան Ձիթողցյանի, Արման Նուռի կտավները, իսկ Իլյա Վարդանյանը կներկայացնի իր «Թվային երազներ» ստեղծագործությունը։ Կլինի նաև չորս գրքի շնորհանդես, վերջում մեծ համերգ՝  Ավետ Բարսեղյանի հեղինակային երեկոն։ Նրա երգերը կկատարեն Արամ MP3-ին, Գոռ Սուջյանը, Սոնա Ռուբենյանը, Մովսես Մովսիսյանը։ Փառատոնի համերգին նույնպես նախնական ամրագրումներ անել կամ վճարել պետք չէ։

 Newmag հրատարակչության հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանն ասում է, որ հրատարակչությունը, բացի ձմեռայինից, ունի ամառային, աշնանային փառատոններ։ Աշնանայինը ֆրանսիական գրականության փառատոն է, իսկ ձմեռայինն այս անգամ նոր ձևաչափով է. «Ունենք արվեստի հետաքրքիր ցուցադրություններ, Ներսես Ավետիսյանի «Ցուրտ օր դժողքում» ներկայացումը կլինի։ Արհեստական բանակության մասին պանելային քննարկում կլինի։ Այնպես ենք արել, որ փառատոնը հետաքրքրի տարբեր ճաշակի ու տարիքի մարդկանց»։ 

 

Գրքերից բացի այդ օրը կլինի նաև մաշկի խնամքի առաջին հայկական ուղեցուցի շնորհանդեսը, որը կոչվում է «Դյութէ»։ Գոհար Մանուկյանը մանրամասնեց, որ ամսագրի նախաձեռնությունն Արևիկ Ուդումյանինն է. ««Դյութէ» ամսագիրը հայկական մաշկի խնամքի առաջին հայկական ուղեցույցն է։ Այն բոլոր բաղադրիչները, որ կարևոր են մաշկը խնամելու համար, մոդայիկ են, հասանելի լեզվով ներկայացրել է մասնագետը։ Բարդ տերմիններ չկան, որպեսզի բոլորը կարողանան կիրառել այն մասնագիտական խորհուրդները, որոնք կան ամսագրում։ Ուղեցույցը գունավոր, հետաքրքիր ու շատ օգտակար նվեր է»։ 

NEWMAG WINTER FEST 2024-Ի ԾՐԱԳԻՐԸ

Փառատոնին Newmag գրքերը կվաճառվեն աննախադեպ, մինչև 40 տոկոս զեղչով, բայց գրքատոնի նպատակը ոչ միայն գրքերի վաճառքն է, այլ հայկական գրական կյանքում նոր շունչ ու աշխուժություն բերելը։ Այս տարի հրատարակչությունը շաբաթը մեկ նոր գիրք է հրատարակելու։

Կարդացեք նաև

 

Տարածել