Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16
Գլխավոր Հոդվածներ

Business Park-ը՝ Newmag Winter Fest 2025-ի գլխավոր

Business Park-ը՝ Newmag Winter Fest 2025-ի գլխավոր հովանավոր (լուսանկարներ)

01/28/2025

newmag-y-n

Business Park-ը միանում է Newmag winter fest 2025-ին ու դառնում գրքի ու արվեստի փառատոնի գլխավոր հովանավոր: Բիզնես կենտրոնը, որը գործունեությունը սկսել է 2019 թվականից, ընդլայնում է իր մշակութային նախաձեռնությունները՝ նոր կառուցվող մասնաշենքերում նախատեսելով նաև գրադարաններ։

Մեծ ու լուսավոր սրահներ, դիզայներական հետաքրքիր, չկրկնվող լուծումներ ու ստեղծագործելու հաճելի միջավայր։ Business Park-ի չորս մասնաշենքերում այս պահին գրասենյակներ ունի ու աշխատում է 160-ից ավելի կազմակերպություն։



Business Park-ը դարձել է գրքի ու արվեստի Newmag winter fest 2025-ի գլխավոր հովանավորը։ Մարկետինգի բաժնի ղեկավար Վալյա Եղիազարյանը պատմել է, թե ինչու որոշեցին միանալ գրքի ու արվեստի փառատոնին. 

«Նման միջոցառումներին մասնակցելը մեզ համար շատ կարևոր է։ Նախ, մենք էլ ենք սիրում ու հետաքրքրվում ժամանակակից հայկական ու համաշխարհային գրականությամբ։ Մեզ հետաքրքիր է, թե ինչ են գրում հայ հեղինակները, ու ինչ է կարդում ամբողջ աշխարհը։ Newmag Winter Fest 2025-ն այդ ամենը երաժշտության, ցուցադրությունների ու հանդիպումների միջոցով իմանալու լավագույն առիթն է։ Մեր ընկերության համար շատ կարևոր է նաև ներդրում ունենալ հասարակության զարգացման մեջ»։



Business Park-ը ոչ միայն Newmag Winter Fest 2025-ի գլխավոր հովանավորն է, այլ նաև Սյունե Սևադայի նոր՝ «Արիության մետաղ» վեպի հովանավորը։ Գրքի շնորհանդեսը նույնպես կլինի փետրվարի 16-ին՝ Newmag-ի ձմեռային փառատոնին։ Վալյա Եղիազարյանը հայտնեց, որ նոր կառուցվող C և F մասնաշենքերում նախատեսվում է նաև գրադարան ու առաջիկայում կազմակերպելու են հանդիպում նաև Սյունե Սևադայի ընթերցողների հետ. 

«Գրադարանը հագեցած կլինի համապատասխան սարքավորումներով, կլինի շնորհանդեսների, մանկական ընթերցանության հատված։ Մենք նաև Սյունե Սևադայի նոր գրքի հովանավորն ենք, այնպես որ մեր առաջին գրական հանդիպումներից մեկը, հույս ունենք, որ կլինի հենց նրա հետ»։



Մշակութային միջոցառումների ինտեգրումը բիզնես կենտրոնին օգնում է ստեղծել բազմաֆունկցիոնալ միջավայր, որն օգտակար է ինչպես կենտրոնի վարձակալների, այնպես էլ ապագա գործընկերների համար: Վալյա Եղիազարյանն ասում է, որ հովանավորելով կրթական և մշակութային ծրագրեր՝ իրենք նպաստում են գիտելիքի տարածմանը, արվեստի զարգացմանը և ապագա սերունդների համար մշակութային արժեքների պահպանմանը. 

«Մեր տարածքում հաճախ ենք կազմակերպում մշակութային միջոցառումներ, որոնք խթանում են ստեղծագործական մտածողությունը, ոգեշնչում կենտրոնում գործող բիզնեսներին նորարարգաղափարներ մշակելու համար»։

Business Park-ն իր գործունեությունը սկսել է 2019 թ-ից։ 4 մասնաշենքերին շուտով կավելանան ևս երկուսը։ Այն իդեալական վայր է ընկերությունների համար, որոնք ցանկանում են իրենց գործունեությունը ծավալել գործարար համայնքում: Ընկերություններն ընտրում են իրենց հարմար տարածքն ու կենտրոնանում աշխատանքի վրա, մնացածը շուրջօրյա գրաֆիկով հոգում է պրոֆեսիոնալ թիմը:

Business Park-ը տրամադրում է՝

  • Նորոգված գրասենյակային տարածքներ
  • Կոմերցիոն տարածքներ
  • Խորհրդակցությունների սրահներ
  • Սննդի կետեր
  • Սրճարաններ
  • Մարզասրահ
  • Ընդունարան
  • Տեխնիկական սպասարկում
  • Անվտանգություն 24/7

Business Park-ն առաջիկայում կունենա նաև գրադարան, քովորքինգ, լողավազան, ավտոմատացված ավտոկայանատեղի։

Տարածել