BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կանայք, որոնք անում են այս 3 բաները, հիացնում են յ

Կանայք, որոնք անում են այս 3 բաները, հիացնում են յուրաքանչյուր տղամարդու

Տղամարդկանց շուրջ ստեղծելով ճիշտ էներգետիկա, նրա հետ շփվելիս օգտագործելով ճիշտ բառեր և ժեստեր, կարող եք բորբոքել նրա սրտի կրակը երկար ժամանակով: Կարող եք դառնալ այն կինը, որի համար միջնադարում կռվում էին ասպետները, այն, որը մագնիսի պես ձգում է տղամարդուն և հիպնոզացնում է իր թովչանքով:

Գրավեք նրան ձեր նուրբ կողմով


Երբ կինը տղամարդու կողքին է, նա արդեն չպետք է խաղա ուժեղ պրոֆեսիոնալի կամ երեք երեխաների մոր դերը: Նա ասես գետի վրայով լողացող տերև լինի: Դանդաղ եղեք, մի շտապեք, մոռացեք բոլոր ռազմավարությունները և գաղափարները: Տղամարդուն գայթակղելու համար պարզապես լողացեք նրա հետ ձեր շփմանը համընթաց: Խորը շունչ քաշեք, հարմար նստեք, տաքություն զգացեք և հանգստություն՝ սրտում, և պարզապես վայելեք պահը:
Իսկական կինը գիտի, թե ինչպես իրեն կանացի զգա և թույլ՝ տղամարդու կողքին:  Կարող է հանգստանալ այդ թուլության մեջ, որն իրեն չի վախեցնում:
Թույլ է տալիս տղամարդուն գնալ իրենց հարաբերությունների սեփական տեմպով, սնում է նրան իր ուշադրությամբ և քնքշանքով: Նա աստվածուհի է, որն ստեղծում է հանգստություն, սեր, զգացմուքն, նրբություն և փափուկ քաղցրային միասնություն:

Լսեք նրան ավելի շատ, քան պարզապես ականջներով


Գայթակղիչ կինը կարող է հաշված րոպեների ընթացքում որոշել տղամարդու թույլ կողմերը: Գիտի, ինչպես ստիպել նրան նյարդայնանալ և ինչպես հանգստացնել: Տղամարդուն կարող է ստիպել, որպեսզի իր ներկայությունը նրա համար պատիվ լինի, այնպես որ, նա նյարդայնանում է, բայց միևնույն ժամանակ իրեն զգում է անվտանգ:
Տղամարդուն նյարդայնացնելու լավագույն ձևը նրան ճիշտ պահերին լսելն է: Երբ նրա հետ եք, փորձեք իսկապես լսել, թե ինչ է ասում: Մի ընդհատեք, հեռախոսին մի նայեք, սեփական մտքերով մի տարվեք, մի ասեք, որ լսում եք իրեն, երբ միաժամանակ մի քանի գործով եք զբաղված:
Շփման ժամանակ ամեն ինչ կարող է շեղել մեր ուշադրությունը:  Կինն օգտագործում է կանացի էներգիան, որպեսզի լինի այստեղ և հիմա: Պետք է մաքրեք միտքը և բացեք սիրտը: Թողեք ամեն ինչ,  և ուշադիր լսեք՝ ականջներով, սրտով, մտքով և մարմնով:

Գայթակղեք նրան հպումներով


Եթե նուրբ դիպչում եք տղամարդուն, երբ զգում եք ձեր և նրա միջև եղած կապը, դա ցույց է տալիս նրան, որ նրա զգացմունքները ձեզ համար կարևոր են, որ նրա նպատակները ձեր սրտի համար ընդունելի են: Բայց հաճախակի մի դիպչեք նրան և հպումները մի օգտագործեք, որպեսզի դիտավորյալ կերպով կապ ստեղծեք նրա հետ: Պարզապես նրան դիպչեք կարևոր պահերին, և թող դա ցույց տա, որ բաց եք հետագային, որ մի ալիքի վրա եք՝ ֆիզիկապես, հոգեպես և էմոցիոնալ:

Աղբյուրը

Տարածել