BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 ամենականանց ամենաալբոմները

10 ամենականանց ամենաալբոմները


 
Ադել/Adelle. 26-ամյա երգչուհու կարիերան ու հաջողությունները կարելի է առանց վարանելու ֆանտաստիկ անվանել: Հզորագույն վոկալ, 10 Գրեմմի մրցանակ և տասնյակ միլիոնավոր վաճառված ալբոմներ: «21» կոչվող ալբոմից հետո երգչուհին արդեն իսկ կարող էր հանգիստ անցնել վաստակած հանգստի: Դատեք ինքներդ` 25 միլիոն օրինակ վաճառք ամբողջ աշխարհում, 2 տարի անընդմեջ (2011-2012) լավագույն ալբոմի տիտղոս ԱՄՆ-ում. մինչև այդ այդպիսի հաջողության էր հասել միայն Մայքլ Ջեքսոնի «Thriller»-ը: Սակայն Էթա Ջեյմսի ավանդույթները շարունակողԱդելը չի դադարում աշխատել ու փոխել աշխարհը. այս տարի սպասվում է նրա նոր, գուցե կրկին հեղափոխական ալբոմը` «TBA»-ն:
http://www.youtube.com/watch?v=hLQl3WQQoQ0&list=PLNOShTZw952kWS0pBE6joII--8OgLCSnJ
 
Թեյլոր Սվիֆթ/Taylor Swift. Ամերիկյան քանթրի երաժշտությունը շարունակում է պոպուլյար մնալ հենց Սվիֆթի շնորհիվ, որը ոչ միայն շարունակում է այդ ոճի ավանդույթները, այլև դրանք հարմարեցնում 21-րդ դարի պահանջներին: 2008-ին նրա թողարկած «Fearless» ալբոմը հաջորդ տարի շահեց 4 Գրեմմի մրցանակ. Սվիֆթը ճանաչվեց ամենաերիտասարդ երգչուհին, որը երբևէ Գրեմմի է շահել ալբոմի համար: 2014-ի օգոստոսին նրա «Shake it Off» տեսահոլովակը դարձավ ամենասկանդալային, բայց և ամենաքննարկվածներից մեկը համացանցում` կես միլիարդից ավելի դիտում: Պետք է խոստովանենք, որ իսկապես այնքան էլ հաջող աշխատանք չէ: Եթե իրական Թեյլոր Սվիֆթ եք ուզում` «Fearless»-ում փնտրեք:
http://www.youtube.com/watch?v=3SOuhKczICs&list=PLUWRNMbqjjWPeRImjctM8Ag2Foa7Ydns7
 
Ռիհաննա/Rihanna. 60 միլիոն` ահա այս քանակությամբ սինգլներ է վաճառել 27-ը դեռ չբոլորած Ռիհաննան: Սրանից 10 տարի առաջ նույնիսկ Երևանում, հատկապես սպիտակ նիվաների միջից թնդում էր այդ ժամանակ դեռ անչափահաս Ռիհաննայի «Pon de Replay»-ը: Իսկ դրանից հետո, ինչպես ասում են, գնա՜ց` մեկը մյուսից հաջողակ սինգլներ ու ալբոմներ: Այսօր նրա պահարանում արդեն կա 8 Գրեմմի և 6 American Music Awards մրցանակ: Աղջիկները փորձում են կրկնօրինակել նույնիսկ նրա դաջվածքները: Դժվար է առանձնացնել Ռիհաննայի համար բեկումնային համարվող ալբոմը. գրեթե բոլորը հավասարապես հաջողակ են եղել:
http://www.youtube.com/watch?v=oEauWw9ZGrA
 
Սիա/Sia. Հիմա դժվար է հավատալ, որ այսօր ամենաքննարկվող երգչուհիներից մեկը` Սիան, իր առաջին ալբոմը թողարկել է դեռևս 1997թ., սակայն հաջողության աստղը նրա գլխավերևում փայլատակեց միայն 11 տարի անց` «Some People Have Real Problems» ալբոմի շնորհիվ: Սիային առաջին հերթին առանձնացնում են տեսահոլովակները, հատկապես փոքրիկ, շիկահեր պարուհու մասնակցությամբ, որը դարձավ նրա այցեքարտը համաշխարհային երաժշտության մեջ: Սիայի ազդեցությունը առավել նկատելի է սկսնակ երգչուհիների կատարումներում` «Սիայի նման է երգում». է՞լ ինչ է պետք չափանիշ լինելու համար:
http://www.youtube.com/watch?v=kEiopL0AIkg
 
Լեդի Գագա/Lady Gaga. Շատ անգամներ Մադոննայի հետ համեմատված Լեդի Գագային փոփ-թագուհուց առանձնացնում է 1 շատ կարևոր հանգամանք` Գագան ունի փայլուն վոկալ: 21-րդ դարի ամենաէպատաժային երգչուհին ունի 5 ալբոմ: Քանյե Ուեստից մինչև Թոնի Բեննեթ խոստովանում են, որ երկրպագում են Գագային: Նա զբաղվում է նաև ակտիվ հասարակական գործունեությամբ, ասում են` նաև ծրագրում է համերգ տալ տիեզերքում: Դժվար է այսքանից հետո ինչ-որ բան ավելացնել, եթե իհարկե դուք էլ Լեդի Գագա չեք:
http://www.youtube.com/watch?v=7PxWetSHfR8
 
Շակիրա/Shakira. Արաբների համար` շնորհակալ, հնդիկների` Լույսի Աստվածուհի. ահա այսպես է թարգմանվում Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենակցուհու անունը: Ի դեպ` Մարկեսը նույնպես անտարբեր չէր Շակիրայի արվեստի նկատմամբ: 2001թ. Շակիրան իր հանրահայտ տեսահոլովակի երամակի պես սրընթաց ներխուժեց համաշխարհային երաժշտություն ու մնաց մինչև այսօր: Ոչ միայն յուրահատուկ ձայնը, այլև յուրահատուկ շարժումները նրան այսօր դարձրել են չափանիշ ու ընդօրինակման առարկա: Կոլումբիայում կա նույնիսկ նրա արձանը: 10 թողարկված ալբոմ, որոնցից բեկումնայինը դարձավ «Laundry Service»-ը. հենց այստեղ այն բոլոր երգերը, որոնցով նա 15 առաջ դարձավ հայտնի, իսկ այսօր` ամենաազդեցիկներից մեկը:
http://www.youtube.com/watch?v=7lJruVzP7Ig&list=PL4A430EFE22C1BE2A