[Մեկ ամիս newmag-ի հետ] Զանգակ գրատանը կանայք խոսել են 3 գրքերի շուրջ
Ո՞վ ինչ դժվարությունների է հանդիպել, ինչպե՞ս է հաղթահարել դրանք ու ի՞նչ է սովորել. Ռեյչլ Հոլիսի օրինակով, Գերի Չեփմենի խորհուրդներով. հայ կանայք «Զանգակ» գրատանը քննարկում են հաջողության հասնելու, սիրելու ու սիրելի լինելու հարցերը: Բոլորին մի տեղ հավաքել է «Նյումեգ» հրատարակչությունը: Առաջին մոտիվացիոն քննարկումը նվիրված է Ռեյչլ Հոլիսին ու նրա համարձակ լուսանկարին:
«Աղջիկ ջան, ուշքի արի» և «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքերի հեղինակ Ռեյչլ Հոլիսն իր տեսաուղերձներով դարձավ կանաց քննարկման մասնակիցը: Ռեյչլն ասում է՝ դեպի երազանքի իրականացում տանող ճանապարհն է դառնում նպատակ: Ամերիկացի գրողի խորհուրդները Հայ կանանց համար խորթ չեն հնչում:
Կանանց համար ու կանանց մասին քննարկմանը մասնակցեցին հայտնի դեմքեր: Հեռուստահաղորդավարներ, բիզնեսվումըններ և շոուբիզնեսի ներկայացուցիչներ: Կանայք քննարկման մի հատվածը նվիրեցին «Նյումեգ»-ի հրատարակած «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» բեսթսելլերին:
Սիրելու և սիրելի լինելու բանաձևերը հայ կանանց համար տարբեր են: Գերի Չեփմենն իր «Սիրո 5 լեզուները» գրքում բերում է հարաբերություններն ամուր պահելու օրինակեր ու զույգերին առաջարկում միմյանց հետ խոսել սիրո 5 լեզուներով կամ գոնե դրանցից մի քանիսով:
Ամբողջ փետրվարին, «Զանգակ»-ում կանցկացվի մեկ ամիս Newmag-ի հետ միջոցառումը: Դրա շրջանակում կլինեն մոտիվացնող գրքերի, սպորտային բլոկբաստերների, բացառիկ ինքնակենսագրականների քննարկումներ:
[embed]https://www.youtube.com/watch?v=LnzmHm0EvpI[/embed]
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)