JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում (նույնիսկ

3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում (նույնիսկ նրանց, ում սիրում են)

Ուրիշի հետ սեքսի ցանկությունը դավաճանության պատճառ չէ: Եվ տղամարդիկ, և կանայք  դավաճանում են, որովհետև իրենց ինչ-որ բան չի հերիքում հարաբերություններում: Այդ բացը լրացնելու կարիքը երբեմն դավաճանության է բերում, և հետո՝ բաժանման: Ահա 3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում:

Կապի բացակայությունը


Կանայք զուգընկերոջ հետ շարունակում են պահպանել հարաբերությունները, որովհետև զգում են ինչ-որ զգացմունքային և ֆիզիկական կապ: Կանանց համար այդ կապը քիմիական երանությունների խառնուրդ է, որն ստեղծում է հատուկ մտերմություն և տենչ:
Երբ կանայք անտարբերություն են զգում իրենց զուգընկերոջից, մտերմության զգացմունքը անհետանում է, որն ստեղծում է որևէ այլ մեկի հետ հարաբերութունների հնարավորությունը: Եվ այս հոգևոր կապը կարող է հեշտությամբ վերափոխվել ֆիզիկական տենչանքի:

Վրեժխնդրություն


5 դավաճանություններից մեկը զուգընկերոջից վրեժխնդիր լինելու հետևանքով է լինում: Այս քենը ամուսնու որոշակի քայլի հետևանք է, կամ, կարող է լինել, սխալ կամ վատ վերաբերմունքի պատճառով:





Շատ կանայք իրենց տղամարդկանց միտումնավոր են դավաճանել, որովհետև նրանք բավարար ուշադրություն և խնամք չեն ցուցաբերել իրենց նորածին երեխաների նկատմամբ:  
Մյուսները վստահեցնում են, որ դավաճանել են սպասումների չարդարացման պատճառով: Որոշ կանայք դավաճանել են, որովհետև նրանց տղամարդիկ անընդհատ տարված էին աշխատանքով կամ տանը չէին օգնում:

Անբավարար սեքս


Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ նյարդային, ծրագրված և սրընթաց կյանքը մարդկանց մոտ սեքսուալ կյանքի անբավարարվածության է բերում: Կրքոտ և լիարժեք սեքսի բացակայությունը դավաճանությունների պատճառներից մեկն է:
Տղամարդիկ սովորաբար գանգատվում են մտերմության պակասից, իսկ կանայք դրա որակից: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հաճախ դավաճանությունը արդարացնում են սեքսի բացակայությունից:

Աղբյուրը

Տարածել