FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

6 միջոց ժամանակը ճանապարհին արդյունավետ ծախսելու

6 միջոց ժամանակը ճանապարհին արդյունավետ ծախսելու համար


  1. Լսեք որևէ ոգևորող բան


Պոդկաստներ կամ աուդիոգրքեր, սիրելի երաժշտություն կամ ռադիո, գտեք այն, ինչը բարձրացնում է տրամադրությունը, հետո աշխատանքը ավելի հեշտ կթվա: Եթե ստեղծարարությամբ ոլորտում եք աշխատում, փնտրեք  ձեր ոլորտին առնչվող որևէ օգտակար բան:
Ինչ էլ ընտրեք, ճանապարհին հաճույքով անցկացրած ժամանակը կդառնա հաջող օրվա սկիզբ:

  1. Նամակները սևագրություն արեք


Շատերը չեն պատասխանում նամակներին, իսկ ծայրահեղ դեպքում սահմանափակվում են մեկ կամ երկու նախադասությամբ: Փորձեք աշխատանքի գնալիս սևագիր անել: Այդպես ժամանակ կունենաք հստակ պատասխանել և ճիշտ արտահայտել մտքերը: Տպագրական սխալները կուղղեք աշխատավայրում:

  1. Գրեք ձեր հաջողությունները


Անընդհատ շրջապտույտի մեջ լինելով մոռանում եք մեր փոքրիկ հաղթանակների մասին: Հետ թվում է, որ այդ օրը ոչնչի չենք հասել: Հիշեք, թե ինչ է ձեզ հաջողվել անել երեկ,  ինչպիսի՞ ձեռքբերումներն են ձեզ ուրախացրել և գրեք դրանք: Այն կմոտիվացնի նոր հաջողությունների հասնել:

  1. Կարդացեք ընկերության լուրերը


Միշտ չէ որ օրվա ընթացքում հաջողվում է կարդալ ընկերության փաստաթղթերը կամ այլ բաժինների հղումները, ուրեմն արեք դա տրանսպորոտում: Եթե ձեզ ավելի հարմար է լսել, ապա ծրագիրը կարգավորեք այնպես, որպեսզի նամակները կարդա ձեզ համար:

  1. Օրվա կարգացուցակ կազմեք


Ո՞մ հետ պետք է այսօր կապնվել: Ինչի՞ն առաջին հերթին ուշադրություն դարձնել: Ի՞նչը կսպասի: Նախապես կազմված կարգացուցակը հնարավորություն կտա խնայել ժամանակը և նյարդերը: Գալով աշխատանքի հեշտ կկողմնորոշվեք, թե ինչն առաջինը անեք:
Եթե ղեկին եք, ձայնային հրահանգներով կազմեք այն:

LIFEHACKER

Տարածել