Ռեստարտ 90 րոպե անց. ինչու՞ անդադար աշխատանքը արդյունավետ չի լինում
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդու ուղեղը կարող է որոշակի հրահանգ կատարել մեկ ու կես ժամվա ընթացքում, որից հետո հոգնում է: Սա նշանակում է, որ աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր մեկ ու կես ժամը մեկ անհրաժեշտ է հանգստանալ 10-30 րոպե:
Գիտնականներն ապացուցել են, որ դադարը գիտակցությանը թույլ է տալիս էներգիա հավաքել, ենթագիտակցությանը՝ նոր մտքեր մոգոնել: Գիտնականները ապացուցել են, որ նոր առաջարկների 40 տոկոսը «ծնվել» են հենց նման դադարների ժամանակ:
Ինչպե՞ս հանգստացնել ուղեղը
Շռայլ եղեք և թույլ տվեք ձեզ հանգստանալ: Ժամանակակից աշխարհն այն կարծիքին է, որ ժամանակը թանկ է, այն հանգստի վրա ծախսելը շռայլություն է: Գիտնականները ճիշտ հակառակ կարծիքին է: Հիշեք սա ու «ժամանակակից ամբոխային մտածելակերպի» հետևից մի գնացեք:
Ստիպեք ձեզ անջատվել ամեն ինչից
Անջատեք հեռախոսը, ցնցուղ ընդունեք, զբոսնեք, սպորտով զբաղվեք: Եթե չեք կարող հեռանալ աշխատավայրից, երաժշտություն լսեք, ցանկալի է՝ բնության ձայնը:
Դադարը մի խառնեք այլ գործով զբաղվելու հետ
Մի գործից մյուսն անցնելն ամենևին էլ չի նշանակում հանգստանալ: Հիշեք՝ ձեզ հանգիստ է պետք, լիարժեք հանգիստ:
Աշխատանքային օրը բաժանեք աշխատանքային և ոչ աշխատանքային ժամերի
Մի ընկեք դժվար խնդիրների հորձանուտը, թույլ մի տվեք, որ դրանք փչացնեն օրը: Դրանց միայն որոշակի ժամանակ տրամադրեք, իսկ հետո մոռացության մատնեք: Այդպես օրն ավելի արդյունավետ կդարձնեք:
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)