BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Վերջնաժամկետներ և ընդհատումներ. ինչպե՞ս է շտապելն

Վերջնաժամկետներ և ընդհատումներ. ինչպե՞ս է շտապելն ազդում աշխատանքի որակի վրա

Մեզ դուր է գալիս զբաղված լինելու տպավորություն թողնել


Մեզ հաճելի է էներգիայի ալիքը, որը ստանում ենք մի խորհրդակցությունից մյուսը գնալու, նամակներին պատասխանելու, ծրագրված աշխատանքների ցանկից կատարվածները ջնջելու ժամանակ: Մեզ կարևոր ենք զգում, բայց պետք է հիշել չափի զգացողության մասին ու չխառնել զբաղվածությունը տենդագին շտապողականության հետ, որը կարող է վնասել ամբողջ կոլեկտիվի արդյունավետ աշխատանքին:
Հաճախ մարդիկ, որոնք անընդհատ շտապում են, ուղղակի չեն գիտակցում, որ նրանց քայլերն ազդում են շրջապատող մարդկանց վրա, չեն նկատում,  որ նման պահվածքը նյարդայնացնում է աշխատակիցներին:

Ընդհատելը, շտապեցնելը, անիրական դեդլայնների սահմանումը խախտում է թիմի սովորական աշխատանքը


Բացի այդ, սթրեսը վարակիչ է: Վերջերս հայտնաբերվել է ուղեղի բջիջների նոր տեսակ` հայելատիպ նեյրոններ Mirror neurons: Enigma of the metaphysical modular brain, որոնք ակտիվանում են, երբ հետևում ենք ինչ-որ բանի, կամ ինքներս ենք կատարում որևէ գործողություն: Օրինակ` մեզ տհաճ է, երբ տեսնում ենք, որ դիմացինը ցավ է ապրում: Այսինքն` մարդը կարող է «հայելանման» սթրես ապրել: Բազմաթիվ ընկերություններում հիմնավորվել է մրցակցության մշակույթը, երբ յուրաքանչյուր աշխատակից ձգտում է ավելի ծանրաբեռնված թվալ: Բնական է, որ այս պայմաններում տուժում է աշխատակիցների հոգեբանական առողջությունը:


Կարդացեք նաև.



Ինչպե՞ս կրճատել աշխատանքային շատպողականությունը


Մենք հաճախ դառնում ենք աշխատանքային առօրյայի գերին: Նման դեպքերում կարևոր է հիշել հետևյալ կետերի մասին.

  • 2 առաջադրանք, որի վրա աշխատում եք տվյալ պահին,

  • 2 առաջադրանք, որի վրա ծրագրում եք աշխատել հետ,

  • առաջադրանք, որը չեք հասցնի կատարել:


Այսպես յուրաքանչյուր աշխատակից կկարողանա կարգավորել սեփական աշխատանքային պրոցեսը միաժամանակ չմոռանալով թիմի ընդհանուր նպատակի մասին:
 

Չեք-լիսթ



  1. Աշխատանքի արագությունն ու ժամկետը որոշելիս մի մոռացեք հաշվի առնել աշխատակիցների կարծիքը,

  2. Հստակ սահմանեք շփման մեթոդները, աշխատանքային ժամերը և պարտականությունները,

  3. Ամեն ամիս ժամանակ տրամադրեք թիմի հետ քննարկելու սթրեսի մակարդակը աշխատավայրում, անհրաժեշտության դեպքում փոփոխեք գրաֆիկն ու վերաբաշխեք պարտականությունները,

  4. Հիշեք, որ հաջողությունը չափում են ոչ թե աշխատանքի ծավալով, այլ դրա արդյունքով:


LIFEHACKER

Տարածել