BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 հմտություն, որ պետք են ցանկացած աշխատանքի դեպքո

10 հմտություն, որ պետք են ցանկացած աշխատանքի դեպքում

Աշխատանքային հարցազրույցների ժամանակ HR մասնագետները և գործատուները հաճախ են ընդհանուր ոճի հարցեր տալիս թեկնածուին՝ անկախ այն բանից, թե ինչ աշխատանքի համար է նա դիմել: Փորձում են հասկանալ, թե որքանով է տվյալ մարդը կարողանում ազատ հաղորդակցվել, արտահայտել մտքերը, գլուխ հանել դժվար իրավիճակներում և այլն:

Մտքերը գրավոր շարադրելու կարողություն


Գործատուների մեծ մասը կորցնում է ձեզ հարցազրույցի հրավիրելու ցանկությունը, եթե ձեր ռեզյումեի կամ ուղեկցող նամակի մեջ նկատում է ուղղագրական սխալներ: Անգամ եթե ձեր աշխատանքը բոլորովին կապ չունի տեքստերի հետ, միևնույն է, դուք վաղ թե ուշ ստիպված եք լինելու գրել նամակներ, մասնագիտական ցուցումներ ձեր ենթակաների համար, հաշվետվություններ, առաջադրանքներ և այլն: Իսկ եթե չզլանաք և փորձեք քիչ թե շատ կատարելագործել մայրենի լեզվի ձեր իմացությունը, ապա հետագայում չեք բախվի նման խնդիրների:

Գեղեցիկ խոսելու կարողություն


Այս կետը սերտորեն կապված է նախորդի հետ: Պրեզենտացիաների, հանդիպումների ժամանակ գրագետ խոսելու կարողությունը պարտադիր պայման է: Անշուշտ, գործընկերների հետ շփվելու և լավ հարաբերություններ ստեղծելու համար դա նույնպես կարող է պետք գալ
Գեղեցիկ խոսել չի նշանակում խոսել բացառապես գրքային հայերենով: Գեղեցիկ բանավոր խոսքի կանոններն այլ են. ժպիտ, դիմացին լսելու և չընդհատելու կարողություն, զրուցակցին անունով դիմելու սովորություն, հետևողական և տրամաբանորեն մտքերը շարադրելու, հստակ պատասխաններ տալու կարողություն:

Ինքնավստահություն և համառություն


Այս հատկանիշն առաջին հերթին ձեզ է հարկավոր, չէ՞ որ ուրիշներին միշտ էլ ձեռնտու կլինի, եթե դուք լսեք ուրիշների հրամանները կամ մշտապես համաձայնեք այլոց կարծիքի հետ: Եթե ուզում եք աշխատավայրում ինչ­որ բանի հասնել, պետք է կարողանաք ինքնավստահ լինել և հավատալ ինքներդ ձեր կարողություններին: Իհարկե, պետք չէ ինքնավստահությունը խառնել մեծամտության հետ, առավել ևս՝ հարցազրույցի ժամանակ:

Ժամանակը տնօրինելու կարողություն


Անգամ եթե տվյալ հանձնարարությունը ձեզ հետաքրքիր չէ, դուք, միևնույն է, պետք է կարողանաք ճիշտ բաշխել ձեր ժամանակը և ամեն ինչ հասցնեք ժամանակին: Միջինում աշխատողները ավելի քան 2 ու կես ժամ ծախսում են սոց.ցանցերում: Իհարկե, եթե աշխատանքն արդեն ավարտել եք և այլ պլանավորված գործեր չունեք, դուք կարող եք ձեզ թույլ տալ նաև այդ ազատությունը:

Մասնագիտական կապեր ստեղծելու կարողություն


Գործատուն ինքը դժվար թե ձեզնից պահանջի դա, սակայն ձեր ոլորտի այլ մասնագետների հետ կապի մեջ լինելը և նրանցից փորձ փոխառելը ձեզ համար միայն օգտակար կլինի: Մասնակցեք սեմինարների, միջոցառումների, որտեղ կհանդիպեք ձեր ոլորտի առաջադեմ մասնագետներին: Նրանց հետ շփվելով՝ դժվարության դեպքում դուք միշտ կկարողանաք խորհուրդ հարցնել նրանցից:

Տեխնոլոգիական հմտություններ


Այսօր համակարգչային ծրագրերից գլուխ չհանելը պարզապես ծիծաղելի է: Պարտադիր չէ համակարգիչն ինքնուրույն ֆորմատ անելը, սակայն ծրագիր ներբեռնելը, անհրաժեշտ ինֆորմացիան գտնելն ու ճիշտ ներկայացնելը, գեղեցիկ պրեզենտացիա կազմելը, համակարգիչը չփչացնելը և այլ տարրական բաներից տեղյակ լինելը պարզապես անհրաժեշտ է: Հավատացեք, որքան ավելի սերտ կապերի մեջ լինեք տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, այնքան ավելի մեծ է հավանականությունը մասնագիտական աճի հնարավորություն ստանալու համար:

Խնդիրներ լուծելու կարողություն


Աշխատել ըստ հստակ կանոնակարգի այնքան էլ դժվար չէ, բայց իսկապես հետաքրքիր ու կարևոր նշանակություն ունեցող նախագծեր հանձնարարվում են միայն այն անհատներին, ովքեր կարողանում են ամեն իրավիճակի նայել հետաքրքիր տեսանկյունից և արագ լուծել բոլոր խնդիրները: Եթե դուք տիրապետում եք ոչ միայն ձեր մասնագիտական որակներին, այլև կարողանում ենք արագ ելք գտնել ցանկացած իրավիճակից, ապա դուք իսկապես անգնահատելի աշխատակից եք:

Վաճառելու կարողութուն


Խոսքը այս դեպքում հաճախորդներ ներգրավելու մասին չէ, պարզապես պետք է փոքր­ինչ «առևտուր» անելու կարողություն ունենալ: Այդ ամենը ձեզ պետք է, եթե ուզում եք բանակցել ձեր աշխատավարձի, պայքարել ձեր նախագծի իրականացման համար, երկարաձգել նախագծի վերջնաժամկետը, փոփոխություններ մտցնել գործի մեջ և այլն, և այլն:

Թիմում աշխատելու կարողություն


Այս հմտության մասին թերևս ամենից հաճախ են հարցեր հնչում հարցազրույցների ժամանակ: Յուրաքանչյուր գործատու ուզում է վստահ լինել, որ դուք ներդաշնակ հարաբերությունների մեջ կլինեք ընկերության աշխատակազմի հետ և հաշվի կնստեք ընդհանուր նպատակների ու աշխատելաոճի հետ:

Էմոցիոնալ ինտելեկտ


Սա թերևս ամենակարևոր հատկություններից մեկն է, որը օգնում է ոչ միայն աշխատել, այլև ապրել: Եթե ինտելեկտը ձեր գիտելիքներն են և տեղեկատվության հետ աշխատելու կարողությունը, ապա էմոցիոնալ ինտելեկտը այդ ամենը իրական իրավիճակներում օգտագործելու կարողությունն է: Դա դիմացինի մտադրությունները, տրամադրությունը, ցանկությունները հասկանալու կարողությունն է: Էմոցիոնալ ինտելեկտը ուրիշների և սեփական էմոցիաները կառավարելու և գործնական առաջադրանքների կատարման համար հմտորեն օգտագործելու կարողությունն է:
Աղբյուրն՚ այստեղ

Տարածել