FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Աշխարհում միակ կինը, որը եղել է աշխարհի 196 երկրնե

Աշխարհում միակ կինը, որը եղել է աշխարհի 196 երկրներում

2015-ին Քեսի դե Պեքոլը ոտք դրեց Պալաու պետություն: Սա ուղղակի արձակուդր չէր: Այլ մեծ ճամփորդության սկիզբը: Կոնեկտիկուտից 27-ամյա աղջիկը 18 ամիս 26 օրում եղել է աշխարհի 196 երկրներում: Սա Գինեսի ռեկորդ է: 2017-ի փերտվարին Քեսին ավարտեց իր ուղևորությունը: Նա նաև առաջին կինն է, որ ոտք է դրել աշխարհի բոլոր պետություններ:
Դե Պեքոլի համար սա ինքնանպատակ ճամփորդություն չէր: Նա այդպես ցանկանում էր խրախուսել  կայուն զբոսաշրջությունը: Նա իրեն անվանում է «196 էքսպեդիցիայի գլխավոր հետախույզ»: Քեսին Խաղաղություն տուրիզմի միջոցով միջազգային ինստիտուտի դեսպանն է:
Քեսիի շուրջերկրյա ճամփորդությունը արժեցել է 200 հազար դոլար: Նա ամեն երկրում անցկացրել է 2-5 օր, այցելել է դպրոցներ, հանդիպել զբոսաշրջության ոլորտում տվյալ երկրի ղեկավարների հետ:
Ահա, թե ինչ է պատմում Քեսին իր ոգեշնչող ճամփորդական պատմություներից:
«Դեռ ավագ դպրոցում զգացում ունեի, որ պետք է փոխեմ աշխարհը, ինչ-որ կարևոր, մեծ գործ անեմ: 25 տարեկանում հասկացա, որ ցանկությունն այդպես էլ ցանկություն կմնա, եթե հենց հիմա կոնկրետ քայլեր չձեռնարկեմ: Մինչև այդ ես երջանիկ չէի իմ ձանձրալի աշխատանքով: Ինքն ինձ ահմար որոշեցի` հիմա կամ երեբք, ու հասկացա, որ ոչ ոք չի կանգնեցի ինձ այսմասշտաբային ու էքստրավագանդ անձնական նպատակից:

Մայրս Կանադայից է: Հաճախ էինք մեկնում նրա ընտանիքին տեսկացության: Բացի Կանադայից, մինչև 18 տարեկանս եղել էին միայն Սբ. Ջոնում, որը Կարիբներում է գտնվում, և, ինչպես կռահում եք, ԱՄՆ տարածք է:  Տարբեր ձանձրալի գործեր էի անում առևտրի, վեբ-զարգացման, մարքեթինգի, երեխաների խնամքի ոլորտներում: Բայց այդ ամենում հեռանկար չկար, թեպետ շատ էի սիրում ընտանիքները, որոնց երեխաներին խնամում էի: Իմ համարձակ գաղափարի մասին սկզբում պատմեցի ծնողներիս ու մի քանի մտերիմ ընկների: Ծնողներս քաջալերեցին, ընկերներս նույնպես, բայց մի փոքր մտահոգվեցին` ինչպես եմ իրագործելու այդ ցնդած նպատակը:
Ամենահիասքանչ, հետաքրքիր վայրը Մերձավոր Արևելքն էր: Մինչև այնտեղ հասնելն էլ գիտեի, որ հավանելու եմ, թեպետ քիչ չէին իմ շրջապատում մարդիկ, որ ասում էին` վտանագվոր է, չպետք է հասնեմ Մերձավոր Արևելք: Չնայած ամբողջ բացասական լրատվությանը, քաղաքական հարաբերություններին` ես ոտք դրեցի երբևէ իմ տեսած ամենահետաքրքիր, բարի ու իմաստուն մարդկանց տարածաշրջան, որտեղ կա ինքնատիպ մշակույթ, համեղ խոհանոց, մեղեդային երաժշտություն: Աֆղանստանից Օման ու Հորդանան և Իրան` ինձ հյուրընկալել են մեծ ջերմությամբ:

Իհարկե, եղել են նաև դժվարություններ: Հատկապես հոգեբանական դժբվարությունները հաղաթարահելը բարդ էր: Ես մենակ եմ եղել ամբողջ այդ ընթացքում և ինքնուրույն եմ դիմակայել թե լավին, թե վատին: Երբեմն կորում էի, հաճախ անքուն էի, ու ստիպված էի կենցաղային հոգսերից բացի կարճ ժամանակում իմանալ տվյալ երկրի մասին որքան հանարվոր է շատ բան:
Էքսպեդիցիա 196-ը աննպատակ չէ: Զբոսաշրջության միջոցով խաղաղություն տարածելով ես նաև աշխատել եմբարձրաձայնել նաև կանանց իրավուքների մասին: Իսկ YouTube vlogs-ով ցույց եմ տալիս այն երկրների գեղեցկություն, ուր եղել եմ: Այն կրթական վավերագրական ֆիլմ է:
Ամենակարևորը, որ կարող եմ ասել մեծ երազողներին. ոչ ոքի թույլ մի տվեք ձեզ հետ պահել  նպատակը իրագործելուց: Ունեցեք անսպառ մոտիվացիա ու նվիրվեք ձեր գործին հարյուր տոկոսով: Իմացեք, եթե ինչ-որ բան իսկապես շատ եք ուզում, դուք կարող եք դա ունենալ: Օգտագործեք «գուգլը», այն ինձ շատ է օգնել բիզնես ծրագիր կազմելու հարցում, լսեք փոդքեսթներ, սոցցանցերում շփվեք արդյունավետ մարդակնց հետ: Գործեք հենց հիմա, ունեցեք այդ հրատապության զգացումը: Մի սպասեք: Հայելու դիմաց, թե քնելուց առաջ ինքներդ ձեզ ասեք` որտեղ եք ձեզ տեսնում մեկ տարի անց: Աշխատեք ամեն օր ու ամեն քայլ նպատակն ավելի մոտ կլինի: Սխալվեք: Սովորեք կառուցողական քննադատությունից: Համառ մի եղեք, բայց եղեք հաստատակամ ձեր հավատքում ու տեսլականում: Ոգեշնչեք ուրիշներին, որ ոգեշնչեն ձեզ ձեր ճանապարհին: Հույսը դրեք միմիյան ինքներդս ձեր վրա, որովհետև թե հաջողությունը, թե ձախողումը միայն ձերն է: Եվ վերջում` հավատացեք  թունելի վերջում միշտ էլ լույս կա, կարևոր չէ` որքան դժվարությամբ կհասնեք դրան»:

Տարածել