BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Սպիտակ թղթի վախը». ինչպես հաղթահարել ստեղծագործակ

«Սպիտակ թղթի վախը». ինչպես հաղթահարել ստեղծագործական ճգնաժամը

Ինչու պետք չէ վախենալ մասնագիտական ճգնաժամից, առավել ևս, եթե ստեղծագործող մարդ եք: Ստեղծագործական փակուղին բնորոշ է ստեղծագործ մտքին՝ պնդում են գրողները, արվեստագետները, կոմպոզիտորները: Անհրաժեշտ է ընդամենը որոշ ժամանակ հանգիստ տալ՝ նորը արարելու համար:
Անցում ավելի գլոբար հարցերի: Եթե ստեղծագործողը հայտնվել է փակուղում, նշանակում է նա չգիտի ինչ է ուզում: Անհրաժեշտ է վերադառնալ սկզբնակետին ու վերանայել խնդիրը:

Մտքի փոթորիկ


Եթե չունեք, ասենք, նոր գիրք գրելու թեմա, ապա փորձեք գրառել այն իրադարձությունները, որոնք հուզել են ձեզ: Միտքը հուզող թեմաները հեղեղի պես կլցվեն թղթին:

Գրեք միայն այն, ինչին հավատում եք


Հաճախ գրում ենք՝ գրելու համար: Դադարե՛ք: Դուք փակուղում կհայտնվեք, քանի որ ենթագիտակցությունն այլևս թուլ չի տա ոգեշնչման աղբյուր փնտրել: Եթե գրում ես սիրով, ապա ստեղծագործական կրիզիսը քեզ չի սպառնա:

Օրագիր պահեք


Օրագրում նշեք բոլոր դժգոհությունները, բողոքները, որոնք վերաբերում են ձեզ: Հավատացեք, հենց օրագրում էլ կգտնեք ելքը փակուղուց:

Անակնկալի բերեք


Բարդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է թարմ ուղեղով մոտենալ ստեղծագործությանը: Հաճախ հենց անակնկալն անակնկալի կբերի ձեզ:

Երաժշտություն լսեք


Ստեղծեք նույն մթոլորտը, որի ժամանակ սկսել եք ստեղծագործել: Լսեք այն նույն մեղեդին, որն օգնել է ձեզ գրել առաջին նախադասությունները: Հետագայում էլ դա կօգնի վերջնակետին հասցնել սկսածը:

Կեսից կանգ առնել


Անհրաժեշտ է ստեղծագործության կեսից կանգ առնել: Հիշե՛ք, ստեղծագործող մտքին հանգիստ է պետք:

Վստահել ենթագիտակցությունը


Վստահեք ենթագիտակցությանը: Չէ որ ինչ տեսել ու զգացել եք, այն կուտակել ու պահել է իր մեջ: Թույլ տվեք ենթագիտակցական մտքերին դուրս հորդել:

Այլ գործով զբաղվեք


Թերևս, սա ամենածայրահեղ խորհուրդն է: Հաճախ այլ գործեր անելով՝ հասկանում ես, որ գրածդ իմաստազուրկ է: Իմա՞ստ ունի արդյոք շարունակել անիմաստը:

Տարածել