BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 լեգենդ Յապոնչիկի մասին. Հոգեբուժական հիվանդանոց

10 լեգենդ Յապոնչիկի մասին. Հոգեբուժական հիվանդանոցից մինչև Ամերիկա

Յապոնչիկը (Վյաչեսլավ Կիրիլովիչ Իվանկով) հանցագործ աշխարհի լեգենդն է: Նրա անվան շուրջ հյուսված առասպելներն ու հորինվածքներն ավելի շատ են, քան ճշմարտությունը: Խեղաթյուրված է նույնիսկ նրա մականունը` ծագումով հանդերձ: Իր քրեական կյանքի սկզբում Իվանկովը հայտնի էր «Յապոնեց» («Ճապոնացի») անվամբ, որովհետև աչքերը յուրահատուկ, շատ արևելյան բացվածք ունեին: Հանրահայտ «հեղինակություն» Միշկա Յապոնչիկի կեղծանվան նմանությամբ էր, որ Իվանկովին նույնպես սկսեցին կոչել Յապոնչիկ: Յապոնչիկ-Իվանկովը համոզված էր, որ իր կյանքն ու կենսագրությունն այլանդակեցին լրատվամիջոցները, որոնց նա անվանում էր «զանգվածային հիմարացման միջոցներ»: Սակայն հանուն արդարության ասենք, որ եթե չլիներ մամուլի ակնդետ ուշադրությունը, չէր լինի նաև նրա համաշխարհային ճանաչումը:
#1 Ռուս գանգստերների ռեստորանը. «Русь»
Երբ ԱՄՆ-ում Իվանկովին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման, շատերին թվում էր, թե վերջն է կամ անսահման երկար ժամանակ է սա: Եվ սովետական ու ռուսական միլիցիայի բազմաթիվ նախկին աշխատակիցներ սկսեցին գլուխ գովել, թե հենց իրենք են ժամանակին ձերբակալել ամենազոր Յապոնչիկին: ժամանակի ընթացքում նրանց թիվն աճեց: Բայց ովքեր իրականում «աշխատել» էին Իվանկովի գործով, հրապարակային բացահայտումներ չէին անում, իրենց անունները չէին տարփողում: Այսուամենայնիվ, որոշ փաստաթղթեր «դուրս են լողում» ԳԱՂՏՆԻ մակագրությամբ թղթապանակներից: Անչափ զգույշ է նաև Վյաչեսլավ Իվանկովի շրջապատը: Նրանց հաղորդածը շատ հաճախ կողմնակալ է, բայց անչափ հետաքրքրական:
- Վյաչեսլավի հետ ծանոթացել եմ 1970-ին,- պատմում է Սերգեյ Ղազարովը, որը հետագայում դարձավ ԳՖՀ քաղաքացի:- Այն ժամանակ աշխատում էի մեր` հայ տղաների բրիգադում, ասֆալտ էինք փռում: Մեզ ծանոթացրեց քեռիս` կոշիկի ձևարար: Եվ այնպես ստացվեց, որ ես ներկա եղա նրա հետ կապված բոլոր պատահարներին ու դարձա այդ քրեական գործերի ակամա վկան: Հիշո՞ւմ եք «Ռուս» ռեստորանի հանրահայտ միջադեպը:
...1974թ., մարտ: Իվանկովը, Ղազարովը, Ասաֆ Սոսունովը և «օրենքով գող» Հայկ Գևորգյանը, որն առավել հայտնի է «Գոգա երևանսկի» կամ «Գոգա ունժլագսկի» անունով (սպանվեց 1994-ին, իր տան շքամուտքում), մտան մերձմոսկովյան «Ռուս» ռեստորան: Այն ժամանակներում սա միակ ռեստորանն էր, որն աշխատում էր նաև գիշերը: «Էլիտար» վայր էր, որի այցելուների մեջ քիչ չէին մեծ փողատերերը, «ոսկե երիտասարդությունը» և արտասահմանցիները, որոնք այստեղ կարող էին գտնել «վալյուտային պոռնիկներ»: Ռեստորանում հաճախ լինում էր նաև Գալինա Բրեժնևան:
Իվանկովի խումբը տեղ հասավ կեսգիշերին: Մի քանի ժամ անց վեճ բռնվեց հարևան սեղանի մոտ նստածների հետ, իսկ այնտեղ նույնպես «օրենքով գողեր» էին: Վիտոլդ Գերնիկն արդեն 6 դատվածություն ուներ, նա հանրահայտ Գենադի Կորկովի պես «Մոնղոլ» մականունն էր կրում (Վյաչեսլավ Իվանկովն «առաջին քայլերն» արել է հենց «Մոնղոլ»-Գենադի Կորկովի հանցախմբում): Գերնիկին ընկերակցում էին Գոգա Դղեբուաձեն («Գոգա Տբիլիսսկի») և էլի մի քանի վրացի «հեղինակություններ»: Վեճն սկսվեց աղջկա պատճառով: Տուրուդմփոց էր ինչպես կովբոյական ֆիլմերում, օգտագործվեցին ձեռքի տակ եղած բոլոր իրերը, աթոռներն ու սեղանները: Շշով խփեցին Իվանկովի գլխին: Ասաֆ Սոսունովն էլ հանեց ատրճանակն ու երկու անգամ կրակեց Դղեբուաձեի վրա: Գերնիկ-«Մոնղոլը» աթոռով խփեց ու Ասաֆի ձեռքից գցեց ատրճանակը:
«Ամերիկայի ձայնը» հաջորդ օրը սենսացիոն լուր տարածեց «ռուս գանգստերների փոխհրաձգության» մասին: 1974-ին այդպիսի հաղորդագրությունն իսկապես սենսացիա էր, որը խորհրդային քարոզչամեքենան բնականաբար հերքեց: Փոխհրաձգության բոլոր մասնակիցները ձերբակալվեցին: Բայց Յապոնչիկը կարողացավ կաշառել փոխհրաձգության էպիզոդը «չնկատած» քննիչին ու փրկվեց մեծ ժամկետ «շալակելուց»: Նրա մոտ գտան կեղծ փաստաթղթեր՝ անձնագիր ու վարորդական իրավունք, ու ստիպված դատեցին ընդամենը կեղծ փաստաթղթերի համար: Իվանկովը շուտով ազատվեց, սակայն արդեն օպերների ուշադրության կենտրոնում էր. օպերատիվ գրություններում նա ստացել էր «Լկտի» («Նագլեց») որակում-ծածկանունը:

Տարածել