Yell Extreme Park-ը 2 տարեկան է․ բացառիկ ֆոտոշարք Ենոքավանից
Relax. թեթև մոտեցեք ամեն ինչին
Պարզվում է՝ ինչքան ուզում եք երջանիկ լինեք, այնքան ավելի եք նկատում անհաջողությունները, այնքան ավելի դժբախտ եք զգում ձեզ: Մարդն է այդպիսին. ինչքան ուզում է հարուստ լինել, այնքան փողը չի հերիքում, ինչքան ձգտում է սլացիկ ու նիհար լինել, այնքան ավելի շատ է նկատում ավելորդ գրամները: Դա լարվածություն է առաջացնում: Հանգստացեք, թեթև նայեք ամեն ինչին:
Ցավից մի խուսափեք
Այն, ինչին հասնում ենք կյանքում, փորձով ենք հասնում: Մի խուսափեք: Բացասական փորձը կանքի ամենաճիշտ դասն է։ Տառապանքից խուսափելն էլ մի տեսակ տառապանք է: Պայքարից խուսափելու համար էլ պիտի պայքարեք: Անհաջողության մերժումն ինքնին անհաջողություն է: Ամոթը թաքցնելն ամոթալի է: Ցավից փախչելով՝ ավելի մեծ նշանակություն եք տալիս դրան. փորձեք «արհամարհել», այստեղ է, որ օգնության է գալիս անտարբերությունը:
Դուք նման եք բոլորին՝ համակերպվեք այս մտքի հետ
Միֆ է այն կարծիքը, թե բոլորն անհատականություններ են՝ օժտված որոշակի առանձնահատկություններով: Հենց այս միֆն է, որ տառապանք է բերում բոլորին, հատկապես, երբ նկատում են, որ բոլորի հետ նույն հարթակում են հայտնվել: Իսկ այն, որ մի օր հայտնվելու եք, դա պարզից էլ պարզ է. բոլորը չեն կարող վերևում լինել, եթե լինեն վերևում, ապա բոլորը նորից կհայտնվեն նույն հարթակում: Այս դեպքում ինչ տարբերություն բոլորի հետ նույն հարթության վրա լինել վերևում, թե ներքևում:
Իրականում, հաջողության է հասնում և վերևում հայտնվում նա, ով հասկանում է, որ բոլորից ամենևին էլ չի տարբերվում:
Ընտրեք ճիշտ արժեհամակարգ
Ճիշտ արժեհամակարգն իր մեջ ներառում է իրականության զգացողությունը, կոնստրուկտիվությունը և վերահսկելիությունը: Չպահելով այս հատկությունները՝ կհայտնվեք անվերահսկելի իրավիճակում և կհասկանաք, որ իրականությունից շատ եք հեռացել:
Սովորեք ասել՝ ոչ
Երջանկությունը կեղծիքի վրա չի կարող հիմնվել: Ուրեմն պիտի ազնիվ լինեք: Անազնիվ է ասել այո, եթե գիտեք, որ դա ոչ է:
Դուք ավելին եք, քան կարծում եք
Եթե կկարողանաք հասկանալ, ընդունել ու կիրառել այդ կանոնները, ուրեմն, դուք ավելին եք, քան կարծում եք, ուրեմն այս խառը կյանքում դուք կարող եք ընտրել: Արժեհակարգի ընտրությունն այն ճիշտ ճանապարհն է, որ կտանի դեպի երջանկությունը: Տիրապետեք պոֆիգիզմի կանոններին ու երջանիկ կլինեք: