«Երազ» մատենաշարը ներկայացնում է միանգամից 4 գիրք երեխաների և ծնողների համար (տեսանյութ)
Ավանդույթի համաձայն, մայիսին «Երազ» մատենաշարը Երազ այգում կհյուրընկալի ընթերցասեր երեխաներին և ծնողներին։ Մայիսի 18-ին, 17:00 տեղի կունենա «Երազի գիրք» միջոցառումը, որի ընթացքում կներկայացնենք միանգամից 4 նոր գիրք։ Այս տարի մանկական մատենաշարում կա նորու
Առաջին անգամ հայկական գրաշուկայում կհայտնվեն գրքեր, որոնք կունենան հատուկ ուղեցույց։ Ծնողները հարցերի միջոցով կկարողանան զարգացնել երեխայի գրագիտությունը` նրանց ներգրավելով ընթերցանության մեջ: Այս նախաձեռնությունը «Երազ» մատենաշարն իրականացնում է «Պարադիգմա կրթական հիմնադրամի» հետ։ «Երազի գիրք. նոր հերոսներ» միջոցառման ընթացքում կլինի նաև ժամանցային ծրագիր։ Ինչպես նաև օրվա հերոսներին սպասվում են հյուրասիրություն ու անակնկալ-նվեր։ «Երազի գիրք. նոր հերոսներ» միջոցառման ընթացքում գրքերը կվաճառվեն մինչև 40% զեղչով։ Ելույթներով հանդես կգան MIHRAN ARPI STUDIO-ի սաները։
«Երազի գիրք. նոր հերոսներ» միջոցառման ընթացքում newmag հրատարակչությունը Yeraz Projects-ի հետ ներկայացնելու են արտասահմանյան և հայ հեղինակների 4 նոր գիրք.
- Անաբել Սթեդման. «Սկանդարն ու միեղջյուրի գողը»
- Աստղիկ Նադիրյան. «Նանիկ արա, իմ բալիկ»
- Կաիսա Հապպոնեն, Անն Վասկո. «Մյուռն ու հապալասը»
- Պեր Գուստավսոն. «Ստվերաշխարհը» գրքերը
Անաբել Սթեդման. «Սկանդարն ու միեղջյուրի գողը»
Սկանդար Սմիթը միշտ երազել է Մայրցամաքից փախչել գաղտնի Կղզի, որտեղ ազատ թափառում են վայրի միեղջյուրները: Նա տարիներ շարունակ նախապատրաստվել է իր Ջերմակունքի քննությանը՝ ամեն տարվա թեստ, որի արդյունքում ընտրվում են մի քանի 13-ամյա Ցամաքաբնակ պատանիներ՝ մարզվելու եւ միեղջյուրի հեծյալ դառնալու համար: Բայց Սկանդարի քննության օրն ամեն ինչ ծայրահեղ վատ է ընթանում, եւ նրա հույսերը մարում են... մինչեւ առեղծվածային կերպարանքը կեսգիշերին թակում է նրա տան դուռն ու հայտնում. «Կղզին վտանգված է, եւ Սկանդարը պետք է արձագանքի նրա կանչին»։ Սկանդարը մղվում է էպիկական, երկնային մարտերի, վայրի միեղջյուրների հետ վտանգավոր բա- խումների եւ միեղջյուրների բանակ հավաքող աներեւույթ չարագործի մասին լուրերի աշխարհ: Եվ որքան մտերմանում է իր նոր ընկերների ու հեծյալների համայնքի հետ, այնքան ավելի դժվար է դառնում սեփական գաղտնիքները պահելը, հատկապես երբ հայտնաբերում է, որ նրանց կյանքը գուցե ավելի մեծ վտանգի տակ է, քան ինքը երբեւէ պատկերացրել է:
Կաիսա Հապպոնեն, Անն Վասկո. «Մյուռն ու հապալասը»
Մյուռ անունով քոթոթը փորձում է հասկանալ, թե ինչպես է ՄԵԾԸ կարողանում անշեղ քայլել անտառով՝ առանց ուշադրություն դարձնելու շրջապատում հանդիպող հետաքրքիր բաներին: Երկար զբոսանքի վերջում ՄԵԾԸ բարեբախտաբար շրջվում է և տեսնում... «Մյուռն ու հապալասը» գրքի հեղինակները Կաիսա Հապպոնենն ու Անն Վասկոն ֆին մանկագիրներ են։ Նրանց հորինած Մյուռ անունով արջի գրքերի շարքը թարգմանվել է 15 լեզվով։
Պեր Գուստավսոն. «Ստվերաշխարհը» գրքերը
Ինչպես են հանդիպում փոքրիկ տղան ու ստվերը։ Զարմանալի ու գեղեցիկ պատմություն փոքրիկ Ռագնարի ու իր ստվերի մասին։ Ամեն ինչ սկսվում է մի մութ գիշեր, երբ ստվերները երկարում են, դառնում վախենալու անտառ։ Շվեդ հայտնի մանկագիր Պեր Գուստավսոնը «Ստվերաշխարհ» գիրքը գրել է մինչև վեց տարեկան երեխաների համար։ Սա շատ ուսուցողական ու բարի պատկերապատում է։ Ստվերների աշխարհի մասին մոգական գիրքն ունի նաև հատուկ ներդիր՝ ծնողների համար. Ներդիրը կսովորեցնի ճիշտ կարդալ գիրքը, տրամաբանական ու զվարճալի հարցեր տալ փոքրիկներին։
Աստղիկ Նադիրյան. «Նանիկ արա, իմ բալիկ»
«Երազ» մատենաշարը տարին մեկ անգամ ներկայացնում է գիրք մայրիկների համար։ Ծնողավարությության վերաբերյալ է Աստղիկ Նադիրյանի «Նանիկ արա, իմ բալիկ» գիրքը, որն ունի նաև ուղեցույց։ Աստղիկ Նադիրյանի «Նանիկ արա, իմ բալիկ» գիրքը, որն ունի նաև ուղեցույց։ Քնի հավաստագրված խորհրդատու Աստղիկ Նադիրյանն իր գրքում պատմում է, թե որն է քնի «նորմալը», ինչը կարելի է փոխել, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելովծնողավարման այն ձևը, որն ընտրել եք դուք։ Չէ՞ որ ամեն ընտանիք յուրահատուկ է։ Յուրահատուկ եք նաև դուք, յուրահատուկ է ձեր երեխան։
«Երազ» մատենաշարի մասին
Մեկ տարի առաջ newmag-ն հրատարակչությունը և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» համատեղ մեկ տարի առաջ նախաձեռնեցին «Երազ» մանկական մատենաշարը։ Գործակցության շնորհիվ «Երազը» ներկայացնում է հայ և արտասահմանյան մանկագիրների գրքերը։ Մատենաշարը նոր մշակույթ է բերել մանկական գրականություն։ Յուրաքանչյուր տարիքային խմբի գիրք կունենա համապատասխան տառատեսակ, տառաչափ, դասակարգում, պատկերազարդում. սա նոր մշակույթ է Հայաստանի մանկական գրահրատարակչական ոլորտում։ «Երազ» մատենաշարն ունի իր խորհրդանիշը՝ « Թռչող միեղջյուրը», որը երեխաներին հայտնի է ճակատի հատվածում մեկ եղջյուր ունեցող ձի։ Առասպելական այդ կենդանին խորհրդանշում է ողջախոհություն, հոգեկան մաքրություն։
Ծանոթանալ ծրագրին «Երազի գիրք. նոր հերոսներ»
«Երազ» մատենաշարի գրքերը ունեն չորս դասակարգում՝ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ, ԴԱ՝ համապատասխանաբար նախատեսված 0-ից 6, 6-ից 9, 10-ից 12, 12 և բարձր տարիքային խմբերի համար։ Դասակարգումները տեղ կգտնեն գրքերի վրա և թույլ կտան ծնողներին ու երեխաներին հեշտությամբ ընտրել գրքերը՝ ըստ տարիքի։ Հենց երեխաների գրքերի համար մշակվել է «Հեքիաթ» կոչվող հեղինակային տառատեսակը, որը հեշտ ընթեռնելի է։ Գրքերից բացի մատենաշարը կներկայացնի նաև «Երազի» գրքերի հերոսներով գրենական պիտույքներ: «Երազ» մատենաշարն արդեն ունի վեց գիրք, որոնք հասանելի են ինչպես գրախանութներում, այնպես էլ yeraz.newmag.am կայքում։
«Երազի գիրք. նոր հերոսներ» փառատոնը տեղի կունենա մայիսի 18-ին, 17:00 Երազ այգում։ Կլինի նաև ժամանցային ծրագիր։ Ինչպես նաև օրվա հերոսներին սպասվում են հյուրասիրություն, անակնկալներ։ Իսկ մանկական մատենաշարի գրքերը կվաճառվեն մինչև 40% զեղչով։ Ելույթներով հանդես կգան MIHRAN ARPI STUDIO-ի սաները։ Մուտքն ազատ է։