BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Newmag Summer Fest] Ինչ հեքիաթներ էին կարդում քաղ

[Newmag Summer Fest] Ինչ հեքիաթներ էին կարդում քաղաքական ու հանրայինն դեմքերը փոքրիկ ընթերցասերներին (լուսանկարներ)

newmag-y-n

Newmag Summer Fest-ի օրը գրապարտեզում հյուրերը երեխաներն էին, իսկ հատուկ նրանց համար հեքիաթներ էին ընթերցում հայտնի ու սիրված դեմքերը։ Ավելի քան 5 ժամ փոքրիկ գրքասերները բացառիկ հնարավորություն ունեին լսելու Արփի Մաղաքյանի «Երևանյան հեքիաթները» գրքի հետաք

Արփի Մաղաքյան երեք տարի առաջ գրեց իր «Երևանյան հեքիաթները», նվիրեց իր երկու երեխաներին, քանի որ հենց նրանց համար էր սկզբում հորինում պատմություններ, հետո երբ երեխաները շատ հավանեցին, Արփին որոշեց հեքիաթները թղթին հանձնել ու այդպես ծնվեցին «Սիրո քաղաքի հեքիաթը՝ Երևանը», «Սասունցի Դավիթը, քանդակագործը և թզուկ Ռուդոլֆը», «Կառլոս անունով երևանցի ագռավը», «Կակաչների երգը», «Զանգակատանը քնած տղայի երազը», «Անհաղթ աքլորի նոր արկածները», «Հրաշագործ գիրքը և երջանկության արցունքները», «Իշուկն ու ուրվականը» հեքիաթները։

  

Newmag Summer Fest-ի գրապարտեզում 16։00-ից մինչև ուշ երեկո հայտնի դեմքերն ընթերցում էին Արփիի հեքիաթները։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, լրագրող Նաիրա Զոհրաբյանն իր շուրջը հավաքեց երեխաներին, պատմեց հեքիաթը, ապա շփվեց իր հյուրերի հետ. «Ամռան այս շոգին Newmag Summer Fest-ի տարվա գլխավոր իրադարձությունը՝ գրքի, գիրք կարդալու, գրքի մասին խոսելու, գրքի մասին պատմելու ու գրքի մասին մտածելու ֆանտաստիկ օր էր»։

Հեռուստահաղորդավաներ ու դերասաններ Նազենի Հովհաննիսյանը, Արևիկ Ուդումյանը, Նարեկ Մարգարյանը,  Լիանա Վանոյանը հերթով գրապարտեզում փոքրիկ ունկնդիրներին պատմեցին Երևանի մասին հեքիաթներ։ Այս գործերում այն տեսարժան վայրերն ու պատմություններն են, որոնք հոգեհարազատ են, քանի որ քաղաքամայր Երևանի մասին են։

 

Ըստ գրքի հեղինակի, հեքիաթը ներառում է դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և բյուրեղացած ճշմարտություններ: Ըստ նրա, գրքում 8 հեքիաթ է, որոնց հիմքում իրական պատմություններ են. «Օրինակ, «Կարմիր բլուրում» ներկայացնում եմ այնտեղ պեղումներ անցկացրած Կարո Ղաֆադարյանի մանկությունը, որը մի օր իր բակում ննջելիս լսում է կախարդական ձայն, ինչը նրան ուղեկցում է Կարմիր բլուր ու փոքրիկ Կարոն ծանոթանում է ամբողջովին ալ կակաչներով պատված բլուրի խորհրդավոր պատմությանը»։

 

Գիրքն ընթերցողի տարիքային սահմանափակում չունի։ Չնայած գրելուց հետո՝ կազմելու ընթացքում, գրողը մտածել է նաև ծնող ու երեխա կապի մասին։ Պատմություններն ընթերցելով՝ հետո կարող են միասին ժամանակ անցկացնել ու այդ վայրերով շրջել, բացահայտել նոր վայրեր, նոր աշխարհ. «Համացանցը գողացել է երեխային ծնողից կամ ավելի շուտ՝ ծնողին երեխայից։ Ես արել եմ գրեթե ամեն ինչ, որ գիրքը հետաքրքիր, թեթև, ինտերակտիվ լինի ընթերցողի համար»։

 

Երևանի պատմության մասին հեքիաթները կարճ են, պարզ նախադասություններով, հետաքրքիր նկարազարդմամբ։ Ամեն հեքիաթ վերջում ընթերցողին ուղղորդում է հեքիաթի հերոսի հետքով՝ դեպի որևէ թանգարան, Մատենադարան, փողոցի կոնկրետ վայր։ Արփին ու հեքիաթները պատմող մյուս հայտնի դեմքերը խորհուրդ տվեցին ամառային փառատոնի փոքրիկ հյուրերին այցելել բոլոր այն մշակութային վայրերը, որտեղով անցնում են գրքի հերոսները։


 

 

Տարածել