Ճապոնական չարքեր, աստվածներ ու ոգիներ. (ՖՈՏՈՇԱՐՔ)
Ոգիներ, որ Երկրի վրա են իջել ալարկոտ փոքրիկներին գտնելու համար: Ծղոտե հագուստներով կերպարներ, որոնց վրա գյուղացիները ջուր են ցանում բերքատու սեզոն ունենալու համար: Աստվածներ սատանայական դիմակներով, որ դռնե դուռ են անցնում արհավիրքը կանխելու համար: Սրանք կերպարներից մի քանիսն են, որ բնակվում են Յոկաինոշիմայում՝ ճապոնական ոգիների միստիկ մի կղզում, որը գոյություն ունի լուսանկարիչ Չառլի Ֆրեգերի երևակայությունում:
Յոկաիները ճապոնական ֆոլկլորի հայտնի կերպարներ են: Դրանք տարին մի քանի անգամ ի հայտ են գալիս Ճապոնիայի գյուղական համայնքերում ժողովրդական տոների ժամանակ: Բայց Ֆրեգերը չի ստեղծել հենց էթնոգրաֆիկ ցուցարդություն: Նրան հետաքրքիր է ավանդույթների վիզուալ ասպեկտը: Տոնական դիմակներն ու տարազները նա փոխարկում է բոլորովին նոր բանի՝ ժեստերի և վերաբերմունքի խորիոգրաֆիայի, որ ներկայացնում է հատուկ ընտրված լանդշաֆտներում:
Կարդա նաև
Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
«Տագնապած սերունդը» գրքի հեղինակը ողջունել է հայ ընթերցողներին ու փոխանցել գրքի գլխավոր ուղերձը (տեսանյութ)
70-ականների երևանյան ոճով ու հուշերով տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
5 նոր գրքով, արտասահմանյան հեղինակով ու նոր ծրագրերով սկսվեց «Երազի գիրք» մանկական փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)