FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչը կօգնի երիտասարդների գլխապտույտ կարիերային

Ի՞նչը կօգնի երիտասարդների գլխապտույտ կարիերային

40 տարի բանկում աշխատելով ես հասկացել եմ, որ մասնագիտական աճը կապված է էմոցիոնալ ինտելեկտի հետ: Առանց դրա դուք կհամարվեք ձեր ընկերության թաքնված գանձը, որին ոչ ոք չի նկատում, չի գնահատում, չի խրախուսում, և որը հաճախ աշխատանքին համարժեք վարձատրություն չի ստանում: Էմոցիոնալ ինտելեկտը պետք է զարգացնի և բուհի շրջանավարտը, որը նոր է սկսել իր կարիերան, և երկար տարիներ աշխատողը:
Էմոցիոնալ ինտելեկտը հնարավորություն է տալիս հասկանալ սեփական և շրջապատի զգացմունքները, դրանց տարբեր երանգները և դասակարգել, ինչպես նաև մտքում ղեկավարվել այդ տեղեկությամբ և վարքով: Համաձայն American Express-ի 2013 թվականի հետազոտության, զգացմունքային ինտելեկտի գործոնը հնարավորություն է տալիս  կանխատեսել աշխատողների արդյունավետությունը և օգնում է առաջնորդության և մասնագետական հմտությունների մեջ: 1988 թվականին Harvard Business Review-ում Դենիել Գոուլմանը գրել է, որ առանց էմոցիոնալ ինտելեկտի մարդը կարող է լավ մարզավիճակում լինել, սուր  վերլուծություններ անել և գաղափարների մեծ պաշար ունենալ, բայց նրանից առաջնորդ դուրս չի գա:
Այսօր էմոցիոնալ ինտելեկտը ավելի մեծ նշանակություն ունի, քան երբևէ: Համաշխարհային բիզնեսը պահանջում է ավելի սերտ միջմասնագիտական կապեր, իսկ շատ տեղեկությունների հայտնվելը բերել է նրան, որ հաճախորդները գնահատում են անձնական մոտեցումը:
EQ- ն ավելին է, քան խարիզման կամ բնավորության գծերը: Այն հայտնվում է հարմարվածության, խմբում աշխատելու ունակության և էմպատիայի ժամանակ: Այն արտահայտվում է լսելու ունակության, հանգիստ մնալու և դժվարություններին անսասան կանգնելու միջոցով: Այն պահանջում է գնահատել գործընկերներին և օգնել նրանց, ինչպես նաև շփվել և ապրումակից լինել հաճախորդներին:
Ես հայտնաբերել եմ, որ աշխատանքային համատեքստով խոսքը ձեր հարաբերությունների մասին է.


  • Ինքներդ ձեզ հետ (ինքնագիտակցություն/հարմարվածություն)

  • Գործընկերների հետ (համագործակցություն/աշխատանք խմբում)

  • Հաճախորդների հետ (էմպատիա)


Ինքնագիտակցում/հարմարվածություն


Ինքնագիտակցումը ունակությունն  է ինքներդ ձեզ հաշիվ տալու ձեր ուժեղ և թույլ կողմերի մասին  և գիտակցելու սեփական զգացումքները և դրանց ազդեցությունը մտքերի և վարքի վրա: Ինքնագիտակցումը էմոցիոնալ ինտելեկտի ճգնաժամային բաղադրիչն է, քանի որ հենց այն է օգնում ձեզ հարմարվել տարբեր ղեկավարների, գործընկերների, հաճախորդների, աշխատանքային ոճերի և բնավորությունների, որոնք հանդիպում են ձեզ կարիերայի ընթացքում:
Կորպորատիվ աստիճանով բարձրանալիս դուք պետք է հարմարվեք տարբեր դերերի և ստանձնեք տարբեր պատասխանատվություններ: Այն, ինչ ձեզ լավ պրոֆեսոր է դարձրել, չի օգնի լինել հիանալի պրոդյուսեր: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ինքնագիտակցում, կոպտություն և բաց լինել նոր գաղափարների  համար, որը կօգնի ընդլայնել գիտելիքները և կապերը: Դուք կլինեք ավելի պատրաստված, եթե ապագայում նոր պաշտոն ստանձնեք:
Լավագույնը, ինչ դուք կարող եք անել ձեր կարիերայի սկզբում, հարմարվողականությունը առաջնային դարձնելն է: Ձեր մենեջերից  և աջակցող խմբից խնդրեք ձեզ հետադարձ կապ տալ. Որքան եք դուք հասկանում ինքներդ ձեզ և կարող եք դիմանալ փոփոխություններին: Կարդացեք գրքեր, որոնք կօգնեն բարձրացնելու ինքնագիտակցումը, օրինակ, Դեյլ Քարնեգիի «»Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա» և Ջեյմս Շուրովեսկու «Ամբոխի իմաստությունը» գրքերը:

Նոր համագործակցություն


Մասնագիտական ծառայություններ մատուցելու ոլորտում կարևոր է կարողանալ ընդհանուր լեզու գտնել գործընկերների հետ, քանի որ առյուծի բաժինը թիմային աշխատանքի մեջ է: Այդ ոլորտը դառնում է ավելի կոլեգիալ, քանի որ հիմա ձեր խումբը ցրված է ամբողջ աշխարհով և  տարբեր ոլորտներում գործունեություն է ծավալում, իսկ հենց աշխատանքի վայրը դառնում է վիրտուալ: Խմբերը քանակով ավելի են շատացել. դրանք կազմված են տարբեր գործառույթներ իրականացնող բաժանմունքների աշխատակիցներից, որոնք փորձում են լուծել հաճախորդների բարդ խնդիրները:
Որպեսզի հաջողության հասնեք մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություններում, դուք պետք է կարողանաք արդյունավետ աշխատել գործխընկերների հետ ի շահ ամբողջ թիմի: Կատարված աշխատանքի համար գնահատականը ամբողջ թիմի և ընկերությանն է: Ես ականատես էի, թե ինչպես էին մարդիկ պատժվում /միայնակ գայլի/ վարք դրսևորելու համար, երբ մարդը աշխատանքում թիմային խաղացող չէր հաճախորդների հետ և անհրաժեշտ որոշումների փնտրման հարցում: Մեկ կոլեկտիվի անդամները պետք է գնահատեն ուժեղ կողմերը և միմյանց տեսակետները:
Դուք կարող եք բարձրացնել սեփական ունակություններն աշխատանքում` օգնելով ձեր գործընկերներին (նույնիսկ այն ծրագրերում, որտեղ դուք իրականում ներառված չեք), խնամքով հարթելով վեճերը և անհամաձայնությունը, ընդլայնելով ծանոթությունների սեփական ցանկը և փորձելով չլինել լռակյաց: Ձեր ունակությունների, ցուցադրությունների լավագույն ցուցիչը համագործակցությունն է: Դա այն է, թե որքանով են ուրիշները ցանկանում աշխատել ձեզ հետ:

Էմպատիա


Էմպատիան ուրիշների զգացմունքները հասկանալու արվեստն է: Էմպատիան թույլ է տալիս ձեզ կառուցելու հավատարիմ փոխհարաբերություններ հաճախորդների հետ: Դա ամենաբարդն ու մասնագիտական ծառայությունների ոլորտում թերագնահատված աշխատանքի մի մասն է:
Նորեկները հակված են համարելու, որ իրենց աշխատանքում գլխավոր բանը որոշումներ գտնելն է: Սակայն, չնայած նրան, մեր բիզնեսի էությունը որոշումներն են, հաճախ դրանց լինելը խանգարում է մեզ աշխատել: Հարուստ փորձը սովորեցրել է ինձ, եթե հաճախորդը պատմի ինձ իր խնդրի մասին, մենք միշտ կկարողանանք տալ նրան խելամիտ պատասխան: Իրականում դժվարությունը հաճախորդին դրդելն է, որպեսզի նա վստահի մեզ իր խնդիրները:
Եթե որևէ հաճախորդ ինձ չի ներառել որևէ խնդրի քննարկման մեջ, դա տեղի է ունեցել ոչ այն պատճառով, որ նա ինձ չի ճանաչել կամ ունակ չեմ եղել լուծելու: Խնդիրն այն է, որ հաճախորդը ինձ փորձելու հնարավորություն չի տվել: Հնարավոր է, նա չի մտածել դիմել կամ նա իմ հանդեպ վստահություն չի ունեցել, որպեսզի կիսվի ինձ հետ իր մտքերով: Պատվեր ստանալու բանալին հաճախորդն է, որը վստահում և սիրում է ձեզ այնքան, որպեսզի պատմի իր խնդիրների և անհանգստությունների մասին:
Այպիսով` ինչպե՞ս կառուցել հավատարիմ հարաբերություններ: Կարելի է կենտրոնանալ լսելու վրա: Իմ կյանքում ես տեսել եմ երկու տիպի լսողների. լսողներ, որպեսզի պատասխանեն, և լսողներ, որպեսզի լսեն: Առաջինն անվանենք ՙՀանրագիտարան՚, իսկ երկրորդը՝ ՙէմպատ՚: Պարոն ՙՀանրագիտարանը՚ լսում է հաջող պահի սպասելով, որպեսզի ընդհատի, և փորձում է գերազանցել հաճախորդին գիտելիքների պաշարով,  նա հանդիպումից հեռանում է հպարտ՝ իր խելացի խորհուրդներով: Էմպատը լսում է,  որպեսզի հասկանա խնդիրների պատճառը, հարցեր է տալիս, որպեսզի առանձնացնի կարևորները և հասնի մինչև խնդրի կորիզին, և հաճախորդին դրդում է վստահել իրեն, որպեսզի նա կիսվի իրական անհանգստություններով: Էմպատը հանդիպումից հեռանում է հաճախորդից ստացած հստակ աշխատանքով:

Ինչպե՞ս օգտագործել EQ-ն կարիերայի աստիճանին շարժվելու համար


Կարիերայի վաղ փուլերի հաղթանակը կախված է մեկ կարևոր իրողությունից․ դուք ընկել եք լուրջ թիմ շնորհիվ ձեր խելքի և ջանքերի, բայց հիմա եկել է ժամանակը ուրիշներից սովորելու և լինելու լավագույնը՝ հարմարվողականությամբ, համագործակցությամբ և լսելով։
Խոսենք օգտակար կապերի ստեղծման հիմնական հմտությունների վերաբերյալ,ինչը պահանջում է էմոցիոնալ ինտելեկտի բոլոր երեք բաղադրիչները․

  • ինքնագիտակցություն,

  • համագործակցություն

  • գթասրտություն։


Ինքներդ ձեզ հասկանալը կօգնի թեկնածուների փնտրման և ցանցային հնարավորությունների համար, նաև սեփական մոտեցումների հարմարվողականության մեջ։ Գործընկերության զգացումը կդրդի ձեզ ավելին տալ, քան վերցնել, չէ՞ որ օգտակար կոնտակտներից շահը միանգամից չի գալիս և պահանջում է համբերություն։ Իսկ խմբում վստահությունը և ազնիվ աջակցությունը կօգնեն ձեզ շատ մարդկանց հետ խորացնել կապերը, ովքեր անտարբեր չեն ձեր հաջողությունների և բարեկեցության նկատմամբ։
Ցանցային ծանոթությունները կարևոր են կարիերայի ցանկացած էտապում, բայց երիտասարդ պրոֆեսիոնալների համար ավելի օգտակար է գտնել «հովանավորներ», որոնք կարող են փոխել նրանց կարիերայի ուղին։ Networking-ը լավագույն միջոցն է նոր հնարավորությունների հայթայթման և կարիերայում առաջխաղացման համար։
Ծանոթների առատությունը հավասար է վիճակախաղի շատ տոմսերին։ Նրանք տարբեր ոլորտներում կարող են ձեզ նման անհայտ սկսնակից դարձնել հայտնի մասնագետ՝ մեծ աջակից խմբով և հիանալի հնարավորություններով։
Ամենաօգտակար խորհուրդները, որոնք ես ստացել եմ իմ դժվար ճանապարհին, եղել են իմ աջակից խմբի ծանոթներից, ոչ թե մտերիմ ընկերներից։ Այնպես որ, մի հապաղեք ցանցային ծանոթություններ ստեղծել այն պահից, երբ ձեզ ինչ-որ բան է հարկավոր։ Մտածեք ապագայի մասին։ Օգտակար ծանոթությունները պետք է սկսել ժամանակից շուտ, որպեսզի երբ պետք լինեն, օգնեն։ Networking-ն ընդամենը օրինակներից մեկն է։
Էմոցիոնալ ինտելեկտը հիմնական հմտություններից մեկն է, որը դառնում է այնքանով կարևոր, որքանով ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի էմոցիոնալ կարողություն և «փափուկ» հմտություններ։ Եթե դուք կարող եք զարգացնել ձեզ մոտ այս առանձնահատկությունները(հարմարվողականություն և ինքնագիտակցություն,համագործակցություն և գթասրտություն) ճանապարհի սկզբում, դուք, անկասկած, կտարբերվեք մնացած սկսնակներից և հաջողակ կդառնաք կարիերայում և կյանքում։

Տարածել