BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կրկին Արցախում. ԵՊՀ-ականները հաղթանակը նշեցին զինվ

Կրկին Արցախում. ԵՊՀ-ականները հաղթանակը նշեցին զինվորների հետ

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աջակցությամբ մայիսյան եռատոնը նշեց հենց Արցախում՝ զինվորների հետ ու զինվորների կողքին:



Ուսանողները՝ զինվորի կողքին


Մարտական հերթապահություն իրականացնող գրեթե բոլոր զորամասերում ուսանողները հանդես են եկել ազգագրական երգերով ու պարերով, ներկայացրել պարային ու երաժշտական համարներ, որոնց իրենց երաժշտական կատարումներով կամ պարային ուրախ տրամադրությամբ միացան զինվորները՝ նոր երանգ հաղորդելով ծրագրին:
Ըստ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի՝ շատ կարևոր է ապահովել բանակի հետ կապը, քանի որ զինվորների ու նրանց քաջության ու սխրագործությունների միջոցով են փորձում հայրենասեր ուսանողներ դաստիարակել: «Զինվորները ամեն վայրկյան պետք է զգան հասարակության աջակցությունը, տեսնեն, որ փորձում ենք նրանց միշտ ուշադրության կենտրոնում պահել: Ուսանողները, շփվելով զինվորների հետ, ստանում են յուրօրինակ ռազմահայրենասիրական դասեր»,- նշել է Վահագն Վարագյանը:
Զինվորները փաստում էին՝ ավելի վստահ ենք, երբ ժողովուրդը մեր թիկունքին է. «Շնորհակալություն ենք հայտնում ԵՊՀ ուսանողական խորհրդին այս գեղեցիկ միջոցառումը մեր զորամասում կազմակերպելու համար: Վստահ ենք, որ ուսանողներն իրենց հաճելի ներկայությամբ լցնելու են մեր առօրյան, սատարելու են զինվորներին»,- նշում էին զինվորներն ու սպաները:


Կարդացեք նաև․



ՈւԽ նախագահ Արմեն Խաչիկյանի խոսքով այս միջոցառումները հնարավորություն են տալիս ամրապնդել բանակ-հասարակություն կապը: «Որոշեցինք մայիսյան եռատոնը նշել հենց Արցախում՝ այնտեղ, որտեղ բազմիցս ապացուցվել է, որ հայի ոգին անպարտելի է»,- նշեց Արմեն Խաչիկյանը:
[gallery ids="50533,50532"]
 

Հերոսները՝ զինվորի կողքին


Ուսանողների հետ Արցախում էին նաև ապրիլյան պատերազմի հերոսները: Տղաներ, որոնք մերօրյա հերոսի իրենց կոչումով օրինակ են իրենց հասակակից զինվորների համար: ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Շուլի Հակոբյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ Գևորգ Մանուկյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և ՀՀ ու ԼՂՀ Արիության մեդալակիր Գոռ Դարմանյանը զորամասեր այցելած ուսանողների հետ էին: «Մեր ընկերների անունից ձեզ մաղթում ենք ամենակարևորը՝ առողջություն ու խաղաղություն: Ձեր բարձր մարտական ոգին թող օրեցօր ավելի ավելանա: Ուզում եմ, որ ձեր մասնագիտական գիտելիքները ռազմական ոլորտում էլ խորացնեք, որովհետև ռազմական գործողությունների ժամանակ պետք է ոչ միայն լավ պատկերացնել, այլ նաև կարողանալ ճիշտ օգտագործել զենքը: Ես ու իմ ընկերներն արդեն զորացրվել ենք, բայց դա ոչինչ չի նշանակում. ցանկացած պահի հաշված ժամերի ընթացքում լինելու ենք ձեր կողքին»,- ասաց Շուլի Հակոբյանը՝ զինվորներին մաղթելով բարի ծառայություն:
[gallery ids="50530,50531"]

Նորից գնալու պայմանով


Այցի ընթացքում Քարվաճառի Շահումյանի անվան դպրոցի բակում ուսանողներն աշակերտների ու դպրոցի ուսուցիչների հետ տնկեցին ծառեր, ամբողջ ընթացքն ուղեկցվեց ռազմահայրենասիրական երգ ու պարով: Քարվաճառցի դպրոցականների ու ԵՊՀ-ականների կատարումները հաջորդում էին մեկը մյուսին: Վերջում ուսանողներն աշակերտներին սովորեցրին նաև ազգագրական մի քանի պար: Ավանդույթ դարձած ծառատունկը նպաստեց, որ ուսանողներն արժևորեն ազատ ու խաղաղ Արցախի հողում գտնվելը, գիտակցեն խաղաղության գինը ու մի օր վերադառնան:
Ազգ-բանակ կապն ամրապնդող հաջորդ հավաքը կլինի ամռանը. ուսանողներն Արցախում կմասնակցեն ռազմական բանակումին:

Հեղինակ՝ Լաուրա Մարտիրոսյան, ԵՊՀ լրագրող

Տարածել