Newmag-ը սկսում է նոր՝ SMARTմատենաշար և ներկայացնում առաջին գիրքը՝ «Զրոյից մեկ» (թրեյլեր)
Newmag-ը և Digitain-ը համատեղ սկսում են նոր մատենաշար՝ Smart։ Տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված մատենաշարի առաջին գիրքը PayPal ընկերության հիմնադիր Փիթեր Թիլի բեսթսելլերն է՝ «Զրոյից՝ մեկ. ստեղծել ստարտափ, որը կփոխի ապագան»: Գիրքն այն մասին է, թե ինչպես
Հաջողված ու չհաջողված ստարտափներ, տեխնոբիզնեսի կանոններ ու հաջողության պատմություն. սա այն ամենն է, ինչով կրթվում և ավելի գրագետ է գործում տեխնոհամայնքը: Այս նպատակով էլ Newmag-ը և Digitain-ը համատեղ Smart մատենաշարով կներկայացնեն ոլորտի ժամանակակից բեսթսելլերները հայերեն: Առաջինը Փիթեր Թիլի «Զրոյից՝ մեկ» գիրքն է: Այստեղ հեղինակը մանրամասն ներկայացնում է՝ ինչու է ձախողվում ստարտափը և որն է հաջողակ ստարտափերի գաղտնիքը:
«Զրոյից մեկ» գրքի հեղինակ Փիթեր Թիլը 1999 թվականին 1700 դոլար ներդրում արեց, և 2019-ին այդ ներդրումը դարձավ 5 միլիարդ դոլար: Թիլի պատմությունը տարիներ անց դարձավ մոտիվացիոն ելույթների նախաբան: Հետո արդեն հեղինակը գիրք գրեց ու պատմեց իր հաջողության բանաձևի մասին. աշխարհում յուրօրինակ արժեք ստեղծելու համար հարկավոր են այնպիս գաղափարներ, որոնք միանգամայն նոր են և ինքնատիպ։
Գրքի հիմքում ստարտափներին նվիրված դասընթացն է, որը Փիթեր Թիլը վարել է 2012-ին Սթենֆորդի համալսարանում: Ուսանողներից Բլեյք Մասթերսը գրի է առել դասախոսությունները, և նրա համառոտագիրը սկսել է շրջանառվել նաև համալսարանից դուրս։ Թիլը «Զրոյից մեկ» գիրքը գրելիս՝ օգտագործել է հենց ուսանողի նոթատետրի պարունակությունը և ուսանողին դարձրել գրքի համահեղինակ:
Ամենատարածված սխալներից մեկը, ըստ Փիթեր Թիլի, նախ մրցակցության մեջ մտնելն է արդեն իսկ հաջողության հասած ընկերության հետ: Ոչ թե պետք է կրկնօրինակել Ցուկերբերգին, այլ ստեղծել եզակի արժեք՝ երկարաժամկետ հեռանկարով. «Բիզնեսի աշխարհում յուրաքանչյուր իրադարձություն տեղի է ունենում միայն մեկ անգամ։ Նոր Բիլ Գեյթսն օպերացիոն համակարգ չի ստեղծի։ Նոր Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը որոնման համակարգ չեն հնարի։ Իսկ նոր Մարկ Ցուկերբերգը սոցիալական ցանց չի կառուցի։ Եթե ընդօրինակում եք այդ տղաներին, ուրեմն նրանցից ոչինչ չեք սովորել»։
Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Digitain ընկերության գրասենյակին կից FoodPark by DownTown-ում:Մուտքն ազատ է:
Ինչ է տեղի ունենում, երբ կրկնօրինակում ենք՝ պարզ բանաձև Փիթեր Թիլից՝ անելով այն, ինչ արդեն գիտենք, աշխարհը մեկից տանում ենք դեպի երկուսը, երեքը և այդպես շարունակ՝ բազմացնելով այն, ինչ արդեն գոյություն ունի։ Մինչդեռ ամեն անգամ յուրօրինակ որևէ բան ստեղծելիս մենք զրոյից քայլ ենք անում դեպի մեկը. «Արարման յուրաքանչյուր ակտ անկրկնելի է, ինչպես և արարման պահը, որի արդյունքում ստեղծվում է նոր ու արտասովոր մի բան»։
Գրքի շնորհանդեսից բացի, Newmag-ը և Digitain-ը նախաձեռնել են «Մեկից զրո. ինչո՞ւ է տապալվում ստարտափը» պանելային քննարկում: Քննարկմանը մասնակցեն ՏՏ ոլորտի հաջողակ հայ ձեռներեցները: Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Digitain ընկերության գրասենյակին կից FoodPark by DownTown-ում (Ծովակալ Իսակովի պողոտա 11): Մուտքն ազատ է: