Ալի Բաբան եւ 40 ավազակները. Ռեալի տրիումֆն ու նոր ռեկորդի սպասումով
Մադրիդի Ռեալն անպարտելի է վերջին 40 խաղերում: Զինեդին Զիդանի թիմն իսպանական ակումբների ռեկորդը սահմանեց արքայական գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի Սևիլիայի հետպատասխան խաղում` ֆիրմային ոճով խաղը փրկելով ավելացված վերջին րոպեին: Այդ խաղում` սիրելի սցենարով, դերերում` Մարսելոն ու Բենզեման. Ռեալը գնդակ խփեց հանդիպման վերջին վայրկյաններին ու իր անպարտելի խաղերի շարքը հասցրեց 40-ի: Ցուցանիշ, որը բացառիկ է իսպանական ֆուտբոլի պատմության համար: Ռեալը շրջանցեց Բարսելոնային, որն ավելի վաղ անցկացրել է անպարտելի 39 հանդիպում:
Եվ այս ամենի արդյունքը 2016 թվականի ընթացքում Ռեալի նվաճած տիտղոսներն են: Իսպանական հսկան նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը, Աշխարհի ակումբային առաջնության գավաթը: Շարունակում է գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը եւ մոտակա հետապնդողներից կտրուկ առաջ է անցել, առանց պարտության` ՉԼ-ում եւ Իսպանիայի գավաթի խաղարկությունում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Սա նոր մարտահրավեր է ֆուտբոլին. Զիդանի թիմը հաղթում է անխնա: Նախորդ 40 խաղերից 30-ում Ռեալը հաղթել է, 10 հանդիպում ավարտել ոչ-ոքիով:
Թոփ-5 առաջնությունների անպարտելության ռեկորդը կրկնելու համար Ռեալին հարկավոր է չպարտվել առաջիկա 3 խաղում: Սերուցքայինների առաջիկա մրցակիցներն են` Սեւիլյան (Լա լիգա), Սելտան (Արքայական գավաթ) եւ Մալագան (Լա լիգա):
Կարդա նաև
Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
«Տագնապած սերունդը» գրքի հեղինակը ողջունել է հայ ընթերցողներին ու փոխանցել գրքի գլխավոր ուղերձը (տեսանյութ)
70-ականների երևանյան ոճով ու հուշերով տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
5 նոր գրքով, արտասահմանյան հեղինակով ու նոր ծրագրերով սկսվեց «Երազի գիրք» մանկական փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)