BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Զինուժ] Ամանորը դիրքում՝ տուլիկով, զարդարված սեղա

[Զինուժ] Ամանորը դիրքում՝ տուլիկով, զարդարված սեղանով և 4 կենաց, որ ասվում է այդ օրը

N1: Գուշակեք գաղտնաբառը: Այո սա շատերի համար գուցե սովորական նիշ է կամ առաջատարի հորիզոնականը բոլոր ուղղություններում, մինչդեռ բանակում այն լրացուցիչ զգոնության նշան է: Դիրքերում շուտով այն կհայտարարվի: Տարիների փորձն է ապացուցել, որ այդ օրերին հակառակորդն անհանգիստ է, գուցե խանդոտ, որ հայերը բարձր տրամադրությամբ ամանոր են դիմավորում:
Վահագնին ճանաչում են քչերը, մինչդեռ տոնական ուրախության պահապաններից մեկն ինքն է, գիշերը, սահմանին, նայելով հակառակորդին ու մտովի պատկերացնելով երևանյան հրավառությունը, հայրենի տունն ու ընտանիքը: Չափազանց խորհրդանշական է, մի կողմից, որ տնից հեռու է, մյուս կողմից՝ ինքն է ապահովում թիկունքի անվտանգությունը:
Յուրքանաչյուր զինվոր ձգտում է երկու ամանորներից մեկն անցկացնել դիրքում: Ժամկետայինները համարում են, որ սա իրենց հաստատած պարտադիր պահանջն է, հրամանատության չպարտադրածը: Իրականում կարգը հետևյալն է՝ մարտական հերթապահության ցուցակը սահմանվում է նախապես, ամիսներ առաջ, բոլորը գիտեն, երբ և որտեղ պիտի բարձրանան, որ դիրքում կանգնեն, որ կազմով տոնեն:
Լինում են դեպքեր, երբ այն զինվորիները, ովքեր չեն ընդգրկվել այդ ցուցակում, կամ հերթապահությունը հանձնում են ամանորի նախօրեին, հորինում են պատճառներ, ստեղծում պատրվակներ տոնական գիշերը դիրքում հայտնվելու համար: Սա գուցե մի փոքր երիտասարդական, մի քիչ էլ հայրենասիրական մղում է:
Ընդ որում երկու տարի ծառայելը բացառիկ իրադարձություն չէ, տղաների հիմնական մասի կենսագրության մի բաղադրիչն է, մինչդեռ դիրքում ամանորն անցկացրած շարքայինի համար այն պատմական է, ամբողջ կյանքում հիշելու, պատմելու ու հպարտանալու վառ օրինակ:
Սա երևույթի ռոմանտիկ դրվագներն էին, իրականում պատասխանատվությունն այդ ու հաջորդող օրերին կրկնապատկվում է, եռապատկվում, բազմապատկվում: Պատճառները հայտնի են, արկածախնդիրները նույնպես: Հայկական կողմի զինծառայողները փորձն ունեն, հանձնարարությունները ստանում են, վառոդը չոր պահում:
Ամեն տարի սցենարը գրեթե չի փոխվում: Երբ տարին փոխվում է, րոպեների ընթացքում հակառակորդը նույնպես նախկին արատավոր գործելաոճն է որդեգրում: Հայ դիրքապահների մի մասը 0 ժամին խրամատում են, մյուսները՝ հենակետում: Դիտակետում շնորհավորում են անձայն, մտովի ու բարի անկեղծ ու չափված ժպիտով, լիաթոք տոնում նրանք, ում հանգստի ժամն է, պետք է քնի, սակայն չի քնում, ՊՆ տոնական կապոցը բացում են, փռում սեղանին ու «բաժակ բարձրացնում»: Այո, այդ օրը դիրքերում ամենօրյա ճաշացանկ չէ, զարդարված սենյակ է, լիքը սեղանով: Մի մասը զորամասն է հատկացնում, մյուս մասն ապահովում են ծնողները:
ՏՈՒԼԻԿն այդ օրերի ամենագրավիչ կապոցն է՝ քաղցրավենիքով, զովացուցիչ ըմպելիքներով, շնորհավորական բացիկով ու նույնիսկ տոնածառի խաղալիքով: Առաջնագծի տղաները ծնողների հետ խոսելիս առաջին զարդարանքի պարագա են պատվիրում, փոքրիկ տոնածառի լույսեր, խաղալիքներ, աստղեր: Սննդի կարիք, ըստ էության չունեն, բացառությամբ մեկի՝ մայրիկի պատրաստած գաթայի, ուտեստի, բնական հյութի:
Նամակագրությունը մեր օրերում ժամանակավերպ է, զորամասերը բջջայիններ ունեն, տրամադրում են զինվորներին, նրանք էլ զանգում, խոսում են մտերիմների հետ: Իհարկե լինում են նաև բացառություններ, գաղտնի քարտեր, անձնական հեռախոսներ, որոնց զորքերում ՊՆ Nokia են ասում: Միայն ամանորին է, որ նամակի սպասելիքներ կան, զինվորները սիրով կարդում են, ժպտում, շատերը նույնիսկ պատասխանում, թղթի կամ թաշկինակի վրա բանաստեղծություն գրում, իկոնաներ նկարում ու հետ ուղարկում:
Ի դեպ: Տոնական օրերին, երբ սահմանին զգացմունքային ակնթարթներն իրար հերթ չեն տալիս, պոետների վաշտ է ձևավորվում: Զինվորները ստեղծագործում են, այդ օրը ծնվում են հարյուրավոր բանաստեղծություններ: Մի մասը հանգավորված, մյուս մասը իրար տակ մտքերը շարադրած, մի մասն էլ պարզապես անկեղծ խոստովանություններով՝ սիրում են, կարոտում, երազում, պահում ու պաշտում: Սա նաև ոգևորության առիթ է՝ ամենադրական իմաստով, ավելի ջերմությամբ են սահմանը պահում, աչալրջորեն հետևում մինչև լույսը բացվի, հետո համեմատաբար հանգիստ կլինի, հակառակորդի հիմնական վտանգը գիշերն է, մթնշաղին, ամենաանուշ քնի րոպեներին:
Տոներին Երևանում ու մարզերում, Հայաստանում ու Արցախում բոլորը գուցե հենց առաջին կենացը կխմեն զինվորների կենացը, շատերի որդիներն են բանակում, մի մասինը դիրքում: Հենց այդ պատճառով է, որ բաժակաճառի հասցեատերերը հենց ամենահեռավոր դիրքում են: Հետաքրքիր է ինչ կենացներ են նրանք ասում: Առաջին հերթին ճառերը սրանք են․


  • Տղերք, մեզ անփորձանք Նոր տարի, մեր նման տղեքին անվտանգ ծառայություն, ականջը կանչի:

  • Մայրերի համար եմ խմում, ինքն էլ իմ: Իրանք մեր հետ են, թող ժամանակն արագ ու անփորձանք անցնի, որ հասնենք տուն, իրանց կողքին լինենք:

  • Էս մեկն էլ սիրած աղջիկների համար, ոչինչ թող սպասեն, էս էլ մի հատ դժվարություն ա, որ անցան ուրեմն սիրում են, որ կեսից հետ դառան ուրեմն դեռ գիտակցությունն անհրաժեշտ աստիճանի չէ:

  • Սրանց կենացն էլ, թող Աստված մի քիչ խելք ու շնորհք տա, որ 21-րդ դարում զենքը մի կողմ դնեն, խոսեն, քննարկեն: Իրենց համար եմ ասում, թե չէ մենք ինչ, միշտ էլ էստեղ ենք, զինված ու պատրաստ դեմներն առնելու: Ինչպես Նախագահն է ասում. ընտրության հարց է:


Սրանք կենացների ամբողջ ցանկը չէ, ալկոհոլի բացակայության դեպքում, դրանք ընկերական ու սովորական զրույցի մասեր են, զինվորի ցանկություններ ու տոնական մաղթանքներ, որ առանց օղու էլ նոր շունչ են տալիս ու նոր լիցք հաղորդում:


[Զինուժ] շարքից կարդացեք նաև․



Սա Վահագնի հետ անցկացրած օրվա բովանդակությունն է, նա էլ կլինի դիրքում, ընկերների հետ: Ծառայությունը կավարտի կես տարի անց, ամբողջ կյանքի գլխավոր իրադարձությունը համարելով մոտեցող ամանորը զինվորական կարգով, զենքով ու մի ձեռքով բաժակ բարձրացնելով, մյուսով զենքն ամուր պահելով, գուցե ամեն րոպե պետք գա, ով իմանա:
Դեկտեմբերի 31-ն այսպես կսկսվի, նույն կերպ էլ կշարունակվի, սա բոլորի ամենասիրած տոնն է, կրկնակի զգուշություն ու զգոնություն պարտադրողը: Իրենք գիտեն, իրենք ավելի խիստ են պահպանում հերթապահության կարգը, ձևը, տոնը գերազանց համատեղելով պատասխանատու ծառայության հետ: Հատկապես,երբ լրացուցիչ օգնականներ ունեն, երբ ժամանակակից սարքերը անձայն, բայց շատ կարևոր գործ են անում, ցուցադրելով իրավիճակը՝ խրամատից այն կողմ: Տղերք, խաղաղ տարի այդ օրը, դրան հաջորդող շաբաթներն ու ամիսները, տարիներն ու տասնամյակները, անհրաժեշտության դեպքում էլ ուժ, եռանդ ու սառնասրտություն՝ ցանկացած սպառնալիք ժամանակին զգալու, կանխելու ու արկածախնդիրներին պատժելու համար:  

Տարածել