[Անհավանական] Տղամարդը սպանել է 12 հարևաններին՝ մտածելով, որ նրանք The Walking Dead-ի զոմբիներ են
32-ամյա տղամարդը 36 ժամ շարունակ դիտել է «Քայլող մեռյալները» (անգլ.՝ The Walking Dead) հեռուստասերիալը և միաժամանակ թմրամիջոցներ է օգտագործել: Ըստ ոստիկանության, Քևին Ֆոգարթին մետամֆիտամինի այնպիսի ուժեղ ազդեցության տակ է եղել, որ նրան թվացել էր, թե իր բնակարանում զոմբիներ կան:
[caption id="" align="aligncenter" width="600"]Նա զինվել է հրացանով, երկու ատրճանակով, մաչետեով և մուրճով, այդպես դուրս եկել սպանելու «ՙանմահներին»:
«Նա փողոցով քայլում էր և բղավում. «դուք չեք տանի իմ ուղեղը, հիմարներ» և կրակում էր բոլորի վրա», - պատմում է 47-ամյա Բարբարա Դևիսը, նա տեսարանի ականատեսն է եղել:
Ընդհանուր առմամբ նա կրակել է 31 մարդու վրա, որոնցից 12-ը մահացել են և վիրավորվել՝ 19-ը:
http://www.youtube.com/watch?v=R1v0uFms68U
«Քայլող մեռյալները» (The Walking Dead), ամերիկյան հետապոկալիպտիկ և սարսափ ժանրերին պատկանող բազմասերիանոց հեռուստաֆիլմ է, որտեղ երկիր մոլորակը վխտում է զոմբիներով: Արհավիրքը վերապրածները պայքարում են ողջ մնալու համար և փորձում են հարմարվել պոստ-ապոկալիպսիկ աշխարհում:
Հեռուստասերիալում գործողությունների մեծամասնությունը տեղի է ունենում Ատլանտայի մետրոի մոտակայքում և այդ փաստը պարոն Ֆորգատիի մոտ շփոթմունք էր առաջացրել:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան