
















Նկարագրություն
Այս վեպը հեղինակը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և նաիրյան երկրի նախագահը։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցանակը՝ հանդիպում նախագահի հետ։
Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ է ընծայելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։ Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը։
«Բոլոր խոսակցությունները, թե կյանքը շախմատ է, չափազանցված են, Պողո՛ս։ Իրականում կյանքն ավելի շատ նման է շաշկիի։ Բոլորը ձգտում են հասնել ինչ-որ բանի։ Ամենահեշտը ճանապարհին ինչ-որ մեկի կամ մի քանիսի վրայով անցնելն է։ Պետք է զգույշ լինես, որ հանկարծ քեզ ֆուկ չանեն։ Չես անցնում դու՝ անցնում են քո վրայով: Կամ հանում են խաղից....»։
Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անունը Լոտո
Կատեգորիան Գեղարվեստական
ISBN 978-9939-9217-7-8
Հրատարակության տարին 2020
Էջերի քանակը 184
Չափսը 14.5x22.3, կոշտ կազմ
Հեղինակներ

Հարութ Կբեյան
Հարութ Կբեյանը (ծնվ. 1980 թ.) 2016 թվականից ղեկավարում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Մինչև այդ աշխատել է ՀՀ կառավարությունում, ղեկավարել Tert.am-ը, համակարգել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մեդիայի հետ տարվող աշխատանքը, հեռուստատեսությունում աշխատել է սցենարիստ և պրոդյուսեր: «Լոտոն» հեղինակի առաջին վեպ է, որը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց:
Թողնել կարծիք