BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 փաստ Միշել Օբամայի մասին (տեսանյութ)

10 փաստ Միշել Օբամայի մասին (տեսանյութ)

newmag-y-n

1.Մոտիվացիոն ելույթների վարպետ Միշել Օբամային փոքր տարիքում ճամբարում նկատողություն են արել` անպարկեշտ բառեր հաճախ օգտագործելու համար:

2.Չիկագոյի իրավաբանական ընկերությունում աշխատանքի անցած Միշելը եղել է նույն ընկերությունում ամառային փորձաշրջան անցնող Բարաք Օբամայի մենթորը: 

3.Ապագա ամուսնու հետ առաջին ժամադրության գնալու նախապայմանը. Բարաք Օբաման պետք է Միշելի եղբոր հետ բասկետբոլ խաղար, որովհետև մարզադաշտում տղամարդու պահվածքը նրա մասին շատ բան կարող է ասել: 

4.Միշել Օբաման ի սկզբանե չի ցանկացել մասնակցել ամուսնու նախընտրական քարոզարշավին: Համաձայնել է մեկ պայմանով` ամուսինը պետք է թողներ ծխելը: 

5.Միշել Օբաման բարձրագույն կրթություն ստացած ԱՄՆ երեք առաջին տիկիններից մեկն է: Սովորել է Փրինսթոնի համալսարանում և Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

6.Միացյալ Նահանգների 44-րդ առաջին տիկինն առաջին աֆրոամերիկուհին է այդ կարգավիճակում:

7.Միշել Օբաման միակ առաջին տիկինն է, որը երեք անգամ հայտնվել է Vogue ամսագրի շապիկին: 

8.Սպիտակ տան տարածքում Միշել Օբաման այգի է տնկել, որտեղ միրգ ու բանջարեղեն էր աճեցրել: Հյուրերի ընթրիքը պատրաստվում էր հենց այդ այգու մթերքից:

9.Նա գրեմմիի արժանացած միակ առաջին տիկինն է: Becoming գիրքը գրեմմի է ստացել Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ անվանակարգում:

10.Նրա օրը սկսվում է առավոտյան հինգին` մարզանքը պարտադիր է, Սթիվի Ուանդերի երգերը` խիստ ցանկալի:

 

Տարածել

Becoming. Իմ պատմությունը
Becoming. Իմ պատմությունը

Միշել Օբամա

3400 ֏

Նկարագրություն

Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը: Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել: