Գլխավոր Հոդվածներ

Կարանտինը՝ գիրք կարդալով. Արդշինբանկն իր գործընկե

Կարանտինը՝ գիրք կարդալով. Արդշինբանկն իր գործընկեր-հաճախորդներին նվիրել է «100 մոնոլոգ» գիրքը

newmag-y-n

Newmag-ը և Արդշինբանկն իրենց գործակցությունն սկսեցին 2019 թվականին: Դրա վառ ապացույցը «100 մոնոլոգ» գիրքն է, որը հրատարկվեց ու իր կարևոր տեղը գրավեց մենախոսությունների շարքում: 

Այս տարի, երբ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարվեց կարանտին, Արդշինբանկն ու Newmag-ը որոշեցին հետաքրքիր անակնկալ մատուցել Արդշինբանկի հաճախորդներին:

«100 մոնոլոգի» ավելի քան 400 օրինակ գտավ իր ընթերցողին, նրանց ուղղված նամակ-ուղերձով  և զբաղեցրեց իր արժանի տեղը տան գրադարակում:

[gallery]

Ինչո՞ւ 100 մոնոլոգ գիրքը

«100 մոնոլոգ» գրքում 100 մենախոսություններ են, որոնք արվել են անցած 10 (2007-2017) տարիների ընթացքում: Գիրքը հոգեբանական լավ ազդակ է ընթերցանություն սիրող  մեր քաղաքացիների համար: «100 մոնոլոգ» գրքում մեր երկրում հայտնի և տարբեր ոլորտներ ներկայացնող հանրային և քաղաքական դեմքերի ըմբռնումները, գնահատումներն ու մոտեցումներն են մեր կյանքի տարբեր երևույթների, կյլանքի փիլիսոփայության, նպատակների և հայրենիքին նվիրվածության մասին: 

Անսովոր գիրք՝ արտասովոր մարդկանցով

Մոնոլոգների 100 հերոսները ճանաչված անհատականություններ են, ստեղծագործող անձինք, արվեստագետներ, պետական ու ռազմական գործիչներ, բիզնեսմեններ, ֆինանսիստներ, սպորտսմեններ, լրագրողներ, հեռուստատեսային դեմքեր: 

Մոնոլոգների տեքստերը կազմելուն օգնել են երիտասարդ և շնորհալի լրագրողներ, հերոսներին լուսանկարել են բարձրակարգ և ինքնատիպ լուսանկարիչներ: Մոնոլոգային աշխարհընկալման հիմքում մեր կողքին ապրող հետաքրքիր մարդկանց խոհափիլիսոփայությունն է, մեզ շրջապատող իրերի ու երևույթների մասին նրանց պատկերացումների արձանագրումը, 21-րդ դարասկզբի հայ մարդու ինքնախոստովանությունը: 100 անկեղծ զրույց՝ բազմաձայն մոնոլոգ՝ անսովոր գիրք՝ արտասովոր մարդկանցով:

 

Տարածել

100 Մոնոլոգ
100 Մոնոլոգ

Նյումեգ

4800 ֏

Նկարագրություն

Newmag-ի 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ուղեկցվում են սև-սպիտակ լուսանկարներով: Այդ ֆոտոները զերծ են գունային խաբկանքից և մեր հերոսներին պատկերում են իրենց բնական հոգեվիճակում: Լուսանկարներն արվել են ըստ գործող անձանց խոստովանության տարեթվերի և այս գրքում չեն փոխարինվել նորերով:
Նպատակը մեկն է. մեր ժամանակների հերոսներին պատկերել՝ պահպանելով իրենց ապրած օրերի դիմագիծը, ոչ հեռավոր անցյալին բնորոշ խոհերն ու հասարակական այն դերը, որը նրանք ստանձնել էին Newmag-ի համարներում հայտնվելու շրջանում: Ահա ինչու յուրաքանչյու մոնոլոգի կողքին արձանագրված են Newmag-ի համարը, ամիսը, ամսաթիվը: Բարի գալուստ անցյալ, բարի գալուստ 100 պարզ անհատականության բարդ ներաշխարհ: