5 փաստ «Մեծ անկում» գրքի հեղինակի մասին․ ո՞վ է Նիլ Ֆերգյուսոնը
1. Նիլ Քեմբել Ֆերգյուսոնը բրիտանացի գիտնական է՝ բառի ամենալուրջ իմաստով։ Խորապես պահպանողական, բրիտանական կայսերականության մոլի ջատագով շոտլանդացի պատմաբանը այն քիչ հետազոտողներից է, որ, ունենալով նման հայացքներ, աշխատում է ձախ մտքի կենտրոն Կալիֆոռնիայի հանրահայտ Սթենֆորդի համալսարանում։
2. Նա անցել է աշխարհի լավագույն համալսարանների դարբնոցներով։ Օքսֆորդի շրջանավարտ Ֆերգյուսոնը դասավանդել է Հարվարդի և Նյու Յորքի համալսարաններում։ Նրա գիտական հայացքն ուղղված է աշխարհի քաղաքական, տնտեսական և ֆինանսական պատմութան, բրիտանական ու ամերիկյան կայսերականության վրա։
3. Նա հետազոտել է մարդկության պատմության ամենատարբեր դրվագներն ու վերհանել այնպիսի եզրակացություններ, որոնք նախկինում ոչ մի պատմաբան երբևէ չէր նկատել։ Ֆերգյուսոնը ֆինանսների ու տնտեսագիտության պատմությունը վերծանել է այնպիսի փաստարկներով, որ ջրի երես է հանել 2008–ի ֆինանսատնտեսական ճգնաժամի ամբողջ անատոմիան։
4. Նա վավերագրական ֆիլմաշարերի, այդ թվում 2009-ին լավագույն վավերագրություն անվանակարգում Էմմի մրցանակի արժանացած «Փողի ծագումը» ֆիլմի հեղինակն է։
5. 2004-ին TIME ամսագիրը Ֆերգյուսոնին դասել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում, բայց նրա ամենաազդեցիկ աշխատանքները լույս են տեսել և տեսնում դրանից հետո՝ մեր օրերում։
Նիլ Ֆերգյուսոն
4800 ֏
Նկարագրություն
Ինչո՞ւ են հարուստ երկրներն անկում ապրում։ Դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Բայց հատկապես ի՞նչն է սխալ։ «Մեծ անկում» գրքում Նիլ Ֆերգյուսոնը բացատրում է, որ արևմտյան ինստիտուտները՝ բարդ համակարգերը, որոնցում հասարակությունը կարող է ծաղկել կամ կործանվել, այսօր քայքայվում են։
Արևմտյան ժողովրդավարությունն այսօր խզել է սերունդների միջև եղած համաձայնությունը, քանի որ մեր երեխաներին ու թոռներին թողնում ենք պարտքի մեծ բեռ։ Մեր շուկաների բնականոն զարգացումը խեղվում է չափազանց բարդ կարգավորումների պատճառով, եղած խնդիրները լուծելու փոխարեն դրանք ի հայտ են բերում նորերը։ Իրավունքի գերակայությունը վերաճում է իրավաբանների գերիշխանության։ Քաղաքացիական հասարակությունը դարձել է ոչ քաղաքացիական, մարդիկ էլ ծուլաբար ակնկալում են, որ իրենց բոլոր խնդիրները պետք է լուծի պետությունը։
Արևմուտքի՝ երբեմնի գերիշխող քաղաքակրթության հետընթացը կանգնեցնելու համար Ֆերգյուսոնը զգուշացնում է՝ պետք է հերոսական առաջնորդություն և արմատական բարեփոխում։ Արևմտյան քաղաքակրթության ձախողումը դատապարտող «Մեծ անկում» աշխատությունը յուրատեսակ մեղադրական եզրակացություն է՝ սթափվելու կոչով։
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը