6 գիրք, որ ներկայացնում են Թուրքիայի և Ադրբեջանի` հայերին կանխամտածված ցեղասպանելու մեկդարյա ծրագիրը (լուսանկարներ)
Newmag-ն իր գործունեության 5 տարիների ընթացքում հրատարակել է գրքեր, որոնք ցույց են տալիս ադրբեջանական կառվարության ցեղասպան քաղաքականությունը։ Հրատարակչության գրքերը նաև փաստավավերագրություններ են՝ ինչու է աշխարհը կողմնակալ ու կրավորական վերաբերմունք ցուց
Նիլ ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակը» մարդկության կենսագրության ցնցող ու անտեսված մանրամասներով անդրադառնում է նաև Հայոց Ցեղասպանության մեջ գերմանական մեղքին։ Գերմանացիները փորձում էին առաջ մղել պանիսլամիզմը, սկսել կրոնական ապստամբություն: Ֆերգյուսոնը բացատրում է, թե իրականում ինչ էին փորձում անել գերմանացիները, ինչու էին ձախողվել նրանց ծրագրերը ինչպես բրիտանացիները ցանցային պատերազմում հաղթեցին գերմանացիներին, և թե ինչպես հայերը դարձան եվրոպական տերությունների հենց ցանցային առճակատման զոհը՝ կորցնելով բնակչության ու հայրենիքի մեծ մասը:
Թուրքիայի և Ադրբեջանի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը անցել է գրող, իրավաբան Աննա Աստվածատուրյան Թերքոտի սերունդերով։ Գրողի պապը 1915 թվականին փրկվել է թուրքական յաթաղանից։ 75 տարի անց նրա ընտանիքը կրկին փորձում էր փրկվել այդ յաթաղանից արդեն Բաքվում։ Իր լսածն ու տեսածը 8-ամյա աղջնակը տատիկի խորհրդով գրի է առնում օրագրում, տարիներ անց մի ընտանիքի պատմությունը դառնում է «Արտաքսում դեպի անհայտություն» կոչվող գրքի ու հրատարակվում անգլերեն և ռուսերեն, հայերեն։ Այժմ Աննան Միացյալ Նահանգներում հայտնի իրավապաշտպան է, որը ադրբեջանական վայրագությունների մասին կարդում է նաև դասախոսություններ, կազմակերպում իրազեկման միջոցառումներ:
Newmag-ի մյուս գրող Մագդա Թախտաճյանը իր բոլոր գրքերում կարմիր գծով անցկացնում է Հայոց ցեղասպանության թեման։ Հայերեն հրատարակված «Ռոջավան» գրելիս՝ մտքում ունեցել է ցեղասպանությունից փրկված իր տատիկներին, որոնք զինված պայքարի որևէ շանս չեն ունեցել և փրկվել են միայն երջանիկ պատահականությամբ: Արդարության որոնում, ճշմարտության համար կռիվ և հիշողության պահպանում՝ հենց այս երեք նախապայմաններով էլ շարադրում է իր գրական գործերը, որոնք յուրօրինակ պայքար են հանուն արժանապատիվ կյանքի ու երջանկության:
1915-ի ջարդերի մասին Newmag-ը հայերեն թարգմանել ու հրատարակել է ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» գիրքը։ Գրքի գլխավոր հերոսը Հրանտ Դինքն է, ում միջոցով ցույց է տալիս Թուրքիայի անցյալի ու ներկայի քաղաքականությունը, որ չի փոխվել։ Գիրքը ոչ միայն արձանագրում է Դինքի պայքարը, այլև այն բոլոր լրագրողների, որոնք այսօր էլ ցանկանում են բարձրաձայնել Թուրքիայում տեղի ունեցեղ իրականությունը ու հայտնվում են բանտերում: Վալերի Մանտոյի վեպում անդունդի եզրին գտնվող աշխարհն է ու սպանված լրագրողի կյանքը:
Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի հանցավորության հիմնաքարային գնահատականն առաջիններից տվեց թուրք պատմաբան Թաներ Աքչամը։ Պատմաբանն իր ծավալուն ուսումնասիրություններից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող «Խայտառակ արարք» աշխատությունը, որը նաև թուրքական իշխանություններին ուղղված մեղադրանք է։
Իր մյուս՝ «Սպանության հրամաններ» գիրքը գրելով՝ Աքչամի հիմնական նպատակը եղել է ուսումնասիրել ու ներկայացնել այն փաստաթղթերը, որոնք մինչև այդ ոչ ոք չէր տեսել և չէր ուսումնասիրել: Պատմաբանի խոսքով, նրանք հիմնականում պնդում են, թե 1915թ-ին տեղի ունեցածը ապացուցող փաստաթղթեր չկան, սակայն իր աշխատություններում տեղ են գտել նույն այդ բացառիկ աղբյուրներն ու հետազոտությունները։
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը