Պոպուլիստ Բոլսոնարուն․ ինչո՞վ է աչքի ընկնում Բրազիլիայի ղեկավարը

June 6, 2020

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հաճախ աչքի է ընկնում իր սուր, կոշտ և երբեմն էլ վիրավորական ելույթներով: Բրազիլացի պոպուլիստ ղեկավարը թիրախավորում է փախստականներին, փոքրամասնություններին և էլիտային:  Նա երբեմն կտրուկ է արտահայտվում նաև  մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին, այդ ամենը քողարկելով սև ուժերից երկիրը փրկելու գաղափարախոսության տակ:

  • Մարդու իրավունքների մասին - «Ես կողմ եմ խոշտանգումներին: Ժողովուրդը նույնպես կողմ է: Բրազիլիայի բանտերը հիանալի վայրեր են, որտեղ մարդիկ պատասխան են տալիս իրենց մեղքերի համար»:
  • Ռասսաների մասին - «Մենք ոչ մի պատմական պարտք չունենք սևամորթներին: Կոնկրետ ես սևամորթ ստրուկ երբեք չեմ ունեցել: Նույնիսկ վերամշակումը նրանց չի փրկի»:
  • Փախստականների մասին - «Երկիր մոլորակի վրա հավաքված փրփուրն ու աղբը հայտնվել է Բրազիլիայում, կարծես մեր խնդիրները քիչ էին»:
  • Ընտրությունների մասին - «Ընտրությունները ոչինչ չեն փոխի այս երկրում: Միակ փոփոխությունը կլինի այն ժամանակ, երբ մենք քաղաքացիական պատերազմ սկսենք: Այդ ընթացքում մոտ 30 հազար անմեղ մարդիկ կզոհվեն, բայց դա նորմալ է: Բոլոր պատերազմներում էլ մարդիկ են մահանում»:
  • Ժողովրդավարության մասին - «Այս երկրի վիճակը շատ ավելի լավ կլիներ այսօր, եթե բռնապետության տարիներին ավելի շատ մարդկանց սպանեին»: