BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ո՞վ է «Բելլա Բելլադոննայի», հեղինակը. 10 փաստ Նարի

Ո՞վ է «Բելլա Բելլադոննայի», հեղինակը. 10 փաստ Նարինե Կռոյանի մասին (տեսանյութ)

newmag-y-n

Ընտանեկան դրամա՝ լի սոցիալական և հոգեբանական բարդ հանգուցալուծումներով։ Այս աշնանը Newmag-ը ներկայացրեց նոր գրող ու նոր գիրք։ Հրատարակչության նոր հայ գրողը Նարինե Կռոյանն է։ Իր նոր վեպը՝ «Բելլա Բելլադոննան», վանաձորում ապրող մի ընտանիքի մասին է՝ հիվանդ մո

1. Նարինե Կռոյանը ծնվել, այժմ էլ բնակվում է Վանաձորում:

2. Ավարտել է Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը՝ ստանալով կառավարման կազմակերպման գծով ճարտարագետ-տնտեսագետի որակավորում։

3. Արձակագիրը նաև դասախոս է: Այժմ դասավանդում է Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում։ Տնտեսագիտության թեկնածու է, գիտական հոդվածների հեղինակ:

4. Սովորելու, ավարտելու ու դասավանդելու տարիներին չի դադարել ստեղծագործել, բայց տպագրվել է հասուն տարիքում:

5. Նարինե Կռոյանը հրատարակվել է «Գարուն», «Նարցիս» և «Նորք» ամսագրերում, մի շարք անթոլոգիաներում: Առաջին ժողովածում հրատարակել է 2010 թվականին:

6. 2010 թվականին հրատարակել  է հեքիաթների ժողովածու՝ փոքր մեծերի և մեծ փոքրերի համար:

                                                                    

7. Այժմ ունի յոթ հրատարակված գիրք, այդ թվում՝ հեքիաթներ, պատմվածքների և վիպակների ժողովածուներ և մեկ վեպ:

8. Արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների՝ «Նարցիս» ամսագրից, «Արձակ 2013», «Օրանժ գրքի մրցանակ», Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակ:

9. Կին գրողների «Գույն» գրական մրցանակի հաղթողներից է, հետո համալրել է  գործակալության հեղինակների ցանկը:

10. Հայաստանի՝ վերջին 30 տարիների բոլոր պատերազմների ժամանակ գրել է պատմվածքներ՝ անդրադառնալով պատերազմի թեմային: Պատրաստվում է նաև այդ թեմայով գրել վեպ:

Տարածել